Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Սվիտալսկի․ Հայաստան-ԵՄ համաձայնագրի մի մասը կարող է կիրարկվել արդեն գարնանը

Սվիտալսկի․ Հայաստան-ԵՄ համաձայնագրի մի մասը կարող է կիրարկվել արդեն գարնանը
18.01.2018 | 10:28

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին ասել է. որ ՀՀ-ԵՄ համաձայնագրի մի մասը կարող է կյանքի կոչվել արդեն գարնանը: «Ինչպես գիտեք, ԵՄ-ն լավ է սկսել: Էստոնիան, որի նախագահությունը ավարտվեց ԵՄ-ում, առաջինն է վավերացրել համաձայնագիրը: Կարծում եմ, սա հստակ ազդանշան է բոլոր գործընկերներին: Վավերացման գործընթացը հիմնված է օրենսդրությամբ սահմանված ընթացակարգերի վրա, որոնք տարբեր են ԵՄ երկրներում: Երբեմն վավերացումը պարզ է, երբեմն՝ բարդ, մասնավորապես դաշնային պետություններում, ուր միջազգային յուրաքանչյուր պայմանագիր անցնում է բարդ ընթացակարգով: Սակայն մենք լավատես ենք»:

Սվիտալսկին ընդգծեց, որ համաձայնագիրը թույլ է տալիս շատ դրույթներ կյանքի կոչել մինչև վավերացումը․ «ԵՄ տեսանկյունից ամենակարևորը այն է, որ համաձայնագիրը կարող է նախապես կիրարկվել այս տարի, հուսամ՝ այս տարվա գարնանը: Սա պահանջում է, որ համաձայնագիրը վավերացնի Հայաստանը: Եթե դուք հայացք նետեք համաձայնագրին, կտեսնեք՝ կա ընթացակարգ, որը մեխանիկորեն սկսում է նախապես կիրարկումը: Համաձայնագրի շատ հատվածներ կարող են կյանքի կոչվել առանց փաստաթղթի ամբողջական վավերացման: Մենք ակնկալում ենք, որ համաձայնագրի նախնական կիրարկումը կսկսվի շուտով»:

Դիտվել է՝ 452

Մեկնաբանություններ