«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Թրամփը` ի տարբերություն Բիլ Քլինթոնի, Ջորջ Բուշի ու Բարաք Օբամայի

Թրամփը` ի տարբերություն Բիլ Քլինթոնի, Ջորջ Բուշի ու Բարաք Օբամայի
18.01.2018 | 13:42

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տան օվալաձև աշխատասենյակում ծավալուն հարցազրույց է տվել Reuters-ին ՝ խոսելով Կորեական թերակղզում ստեղծված ճգնաժամային իրավիճակի մասին: Նա բողոքել է Ռուսաստանից՝ նշելով, որ այդ երկիրն օգնում է Հյուսիսային Կորեային շրջանցել միջազգային պատժամիջոցներն ու հակասությունների մեջ է մտնում Մոսկվայի հետ հարաբերությունները կարգավորելու հույս ունեցող ԱՄՆ-ի հետ: «Հյուսիսային Կորեայի հարցում Ռուսաստանը մեզ չի օգնում: Չինաստանը մեզ օգնում է, իսկ Ռուսաստանը փոսն է գցում: Այլ կերպ ասած՝ Ռուսաստանը «ջուրն է գցում» այն, ինչ Չինաստանը մեզ համար անում է»,- ասել է Թրամփը:

Հարցազրույցի ընթացքում նա կասկածի տակ է առել Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ինի հետ բանակցությունների արդյունավետ լինելը. «Ես կնստեմ բանակցային սեղանի շուրջ, բայց վստահ չեմ, որ նստելով հարցը լուծում կստանա»: ԱՄՆ նախագահը նաև մեղադրել է իրեն նախորդած երեք նախագահներին՝ Բիլ Քլինթոնին, Ջորջ Բուշ-կրտսերին ու Բարաք Օբամային, Հյուսիսային Կորեայի ճգնաժամային իրավիճակը ժամանակին չլուծելու համար: Թրամփը նկատել է, որ ինքը բավականաչափ խելք ունի այդ խնդիրը լուծելու համար: «Կարծում եմ՝ նրանք բոլորն էլ գիտակցում էին, որ այդ հարցի լուծումը պետք է թողնեն այն նախագահին, որը լավագույն արդյունքը կգրանցեր բուժզննման շրջանակում անցկացվող թեստի ժամանակ»,- կատակել է Թրամփը՝ նկատի ունենալով վերջերս անցած բուժզննման պաշտոնական արդյունքները: Թրամփը հույս է հայտնել, որ Փհենյանի հետ հարաբերություններում փակուղուց հնարավոր կլինի դուրս գալ խաղաղ տարբերակով, սակայն շատ հնարավոր է համարել, որ հակառակը տեղի կունենա:

Դիտվել է՝ 550

Մեկնաբանություններ