Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

ԱՄՆ-ը Ասադի հեռանալն անվանել է Սիրիայում խաղաղության պայման

ԱՄՆ-ը Ասադի հեռանալն անվանել է Սիրիայում խաղաղության պայման
18.01.2018 | 13:43

ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հայտարարել է, որ միայն Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հեռանալը կստեղծի խաղաղության համար պայմաններ Սիրիայում։ «Ասադի հեռանալը ՄԱԿ-ի հովանու ներքո գործընթացի միջոցով կստեղծի պայմաններ Սիրիայում երկարաժամկետ խաղաղության համար»,- ասել է նա՝ ելույթ ունենալով Ստենֆորդի համալսարանում։ Ավելի վաղ նա հայտնել էր, որ ԱՄՆ-ը ծրագրում է պահպանել ռազմական ներկայությունը Սիրիայում ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման ջախջախումից հետո։

Դիտվել է՝ 525

Մեկնաբանություններ