Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Ռեքս Թիլերսոն. ԱՄՆ զինուժն անժամկետ կմնա Սիրիայում

18.01.2018 | 23:34

ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը ասել է, որ ԱՄՆ ուժերն անժամկետ մնալու են Սիրիայում՝ ոչ միայն զինյալների դեմ պայքար մղելու, այլև Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ռեժիմին և նրա դաշնակից Իրանին հակազդելու համար:


Թիլերսոնն ընդգծել է, որ ԱՄՆ-ի նպատակն է ոչնչացնել «Իսլամական պետության» ջոկատները և կանխել նրանց հնարավոր վերադարձը Սիրիա: Մյուս նպատակն է դուրս մղել Սիրիայից Իրանի զինվորական խորհրդականներին և զինյալներին ու ստեղծել կայունության պայմաններ, որոնք կընձեռեն Ասադին փոխարինելու հնարավորություն: Սթենֆորդի համալսարանում իր ելույթում Թիլերսոնն ասել է, որ այս պահին Սիրիայից ամերիկյան բոլոր ուժերի դուրսբերումն Ասադին կտա Սիրիայի ժողովրդի նկատմամբ դաժան գործելակերպը շարունակելու հնարավորություն:


«Սեփական ժողովրդի մարդասպանը չի կարող երկարատև կայունություն ապահովել, կայուն, միացյալ և անկախ Սիրիայի համար ի վերջո անհրաժեշտ է Ասադին փոխարինող վարչակարգ»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը:
ԱՄՆ-ը Սիրիայում ունի 2 հազար զինծառայող:

Դիտվել է՝ 454

Մեկնաբանություններ