Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Թուրքիան պատրաստ է զորք մտցնել Սիրիայի քրդաբնակ շրջաններ

Թուրքիան պատրաստ է զորք մտցնել Սիրիայի քրդաբնակ շրջաններ
18.01.2018 | 23:35

Թուրքիան պատրաստ է Սիրիայում Աֆրինի և Մանբիջի քրդաբնակ շրջաններում ռազմական միջամտությամբ կանխել ԱՄՆ-ի աջակցությունը վայելող քուրդ զինյալներից «բխող վտանգը»: ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն ասել է, թե Անկարան անվստահություն ունի ԱՄՆ-ի նկատմամբ, քանի որ ԱՄՆ-ը սատարում է Թուրքիայի սահմանին գտնվող սիրիաբնակ քրդերին: Չավուշօղլուն պնդել է, որ Ռուսաստանը չպետք է առարկի Աֆրինում հնարավոր ռազմական գործողությունների դեմ, ավելացնելով, որ Անկարան Մոսկվայի և Թեհրանի հետ համակարգելու է օդային գործողությունները: Թուրքական անվտանգության ուժերը ստացել են Աֆրինի և Մանբիջի շրջաններում գործողության պատրաստվելու հրաման: Թուրքերը լրացուցիչ ուժեր և ծանր տեխնիկա են մոտեցնում սահմանին:


Նախագահ Ռեջեփ Էրդողանը Ազգային անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է, որ «Թուրքիան պարտավոր է անհապաղ և վճռական քայլերով պաշտպանվել Սիրիայի արևմտյան շրջաններից բխող վտանգներից»: Անկարային զայրացրել է քրդերի հետ համագործակցելու և նրանց օգնությամբ մոտ 30-հազարանոց անվտանգության ուժեր ստեղծելու ամերիկացիների մտադրությունը:
Թիլերսոնի փոխանցմամբ, ինքը երեկ Չավուշօղլուին ասել է, որ «որոշ մարդիկ աղավաղում են իրավիճակը»: Նա նշել է, թե ԱՄՆ-ը ցանկանում է ոչ թե սահմանապահ զորախումբ ստեղծել, այլ օգնել Սիրիայում տեղական ուժերի կայացմանը: Չավուշօղլուն հայտարարել է, թե բավարարված չէ Թիլերսոնի պարզաբանումներով, և Թուրքիան շարունակում է անվստահություն տածել ԱՄՆ-ի հանդեպ: Նա ասել է, թե Անկարան ցանկանում է ԱՄՆ-ի կողմից տեսնել «ահաբեկչական խմբերի հետ համագործակցությունը հստակ դադարեցնելը վկայող կոնկրետ քայլեր»:

Դիտվել է՝ 1221

Մեկնաբանություններ