Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Թիլերսոնը խոսել է Սիրիայում Վաշինգտոնի 5 գլխավոր նպատակների մասին

Թիլերսոնը խոսել է Սիրիայում Վաշինգտոնի 5 գլխավոր նպատակների մասին
18.01.2018 | 23:38

ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը, ելույթ ունենալով Ստենֆորդի համալսարանում, անվանել է Սիրիայում Վաշինգտոնի 5 գլխավոր նպատակները, որոնց շարքում են «Իսլամական պետության» վերջնական տապալումը և Իրանի ազդեցության նվազումը: Նա նշել է, որ ԱՄՆ-ը Սիրիայում մտադիր է լիովին ոչնչացնել ԻՊ խմբավորումը, կարգավորել հակամարտությունը ՄԱԿ-ի հովանու ներքո՝ Ժնևյան գործընթացի շրջանակում, հասնել Իրանի ազդեցության նվազեցման, հասնել փախստականների կամավոր վերադարձի համար պայմանների ստեղծման և մաքրել երկիրը զանգվածային ոչնչացման զենքից։

«Թրամփի վարչակազմն այդ նպատակներին հասնելու համար նոր ռազմավարություն է իրագործում։ Այն հիմնականում կայանում է դիվանագիտական գործողությունների ընդլայնման մեջ՝ կապված շարունակվող ռազմական հաջողությունների հետ»,- հայտարարել է Թիլերսոնը։ Պետքարտուղարը նշել է, որ ԱՄՆ-ը կպահպանի ռազմական ներկայությունը Սիրիայում, որը կենտրոնացած է ԻՊ-ի վերածնունդ թույլ չտալու վրա։

Դիտվել է՝ 766

Մեկնաբանություններ