Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ադրբեջանում զանգվածային հետապնդումներն ու դրակոնյան օրենքներն անհնար են դարձնում անկախ խմբերի աշխատանքը

Ադրբեջանում զանգվածային հետապնդումներն ու դրակոնյան օրենքներն անհնար են դարձնում անկախ խմբերի աշխատանքը
18.01.2018 | 23:48

Միջազգային Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է 2018-ի համաշխարհային զեկույցը, որում ընդգծում է, որ Ադրբեջանի կառավարությունը 25 լրագրողի ու քաղաքական ակտիվիստի է ձերբակալել 2017-ին տեղի ունեցած ոչ արդար դատավարությունների արդյունքում:

«Դրակոնյան օրենքներն ու կարգավորումները ոչ կառավարական կազմակերպությունների հանդեպ անհնար են դարձնում անկախ խմբերի աշխատանքը: Վայրագ արշավի շրջանակներում ոստիկանները ձերբակալել և տանջանքների են ենթարկել տասնյակ միասեռական տղամարդկանց և տրանսգենդեր կանանց»,- ասվում է զեկույցում: Իրավապաշտպան կազմակերպության Հարավային Կովկասի հարցերով տնօրեն Գիորգի Գոգիան ասել է, որ անցյալ տարի Ադրբեջանի իշխանությունները կանխամտածված հարձակումներ են իրականացրել կառավարության քննադատների վրա՝ վտանգի տակ դնելով անկախ ակտիվիզմի գոյությունը երկրում: «Ադրբեջանը պետք է վերջ դնի հետապնդումներին, ազատ արձակի սխալմամբ դատապարտված անձանց»,- շեշտել է վերջինս:
Տասնյակ լրագրողներ և ակտիվիստներ, որոնք մեղավոր են ճանաչվել անցյալ տարիների ընթացքում, շարունակում են բանտերում մնալ: Նրանց շարքում նշվում է «Հանրապետական այլընտրանք» ժողովրդավարական ընդդիմադիր շարժման առաջնորդ Իլգար Մամադովի անունը, որը կալանավորված է 2013-ի փետրվարից:


Զեկույցում նշվում է, որ իշխանությունները ճնշում են նաև քննադատող լրատվամիջոցներին: Որպես օրինակ, նշվում է, որ մայիսին պատճառաբանելով ազգային անվտանգության անհրաժեշտությամբ՝ իշխանությունները արգելափակել են հայտնի անկախ և ընդդիմադիր կայքերն ու թերթերը:
Իրավապաշտպանները եզրափակում են՝ փաստելով, որ ԱՄՆ-ը, ԵՄ-ը և Ադրբեջանի մյուս միջազգային գործընկերները դատապարտել են կառավարության ճնշումները, սակայն դա արդյունավետ ազդեցություն չի ունեցել:

Դիտվել է՝ 612

Մեկնաբանություններ