Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Անուն` բարձր ու վսեմ»

«Անուն` բարձր ու վսեմ»
19.01.2018 | 00:41

Չորրորդ, իսկ իրականում խորհրդարանական Հայաստանի Հանրապետության առաջին նախագահը չունի առաջնային մանդատ և այն, այսպես ասած, «հայեցողական պաշտոն» է լոկ: Խնդիրը, սակայն, նուրբ է ստարտի առումով. ընդունված ճշմարտություն է` ինչպես սկսես, այնպես կավարտես: Ապա և` նախագահի ընտրությունը, փաստացի, առաջինն է խորհրդարանում սպասվող նոն-ստոպ ընտրությունների կասկադում. ինչպես կանցնեն այդ ընտրությունները, նույնպես մեծ մշակույթի բաղկացուցիչ է. կստացվի՞ «բարձր դո» գծել այդ լանդշաֆտում ու յոթ տարի հետո արդեն իսկ ձևավորված լուրջ ինստիտուտ թողնել, նույնպես կարևոր է: Իսկ որ ամենակարևորն է՝ կլինի՞ նոր նախագահը Սերժ Սարգսյանի թվարկած «հմայքների» շրջանակում, որպես սկսված, բայց դեռ չհաջողված «տյունինգի» շարունակություն, թե՞ հոգնած մեկը կլինի` այս պառլամենտի, ՀՀԿ-ական թիմի հանգույն:
Այս պահին քննարկվում է հավանական թեկնածուների երկու անուն՝ Արմեն Սարգսյան, Արկադի Ղուկասյան: «Քննենք» նրանց:


Արմեն Սարգսյան. նա երկա՜ր խաղացող է, իր տեսակի մեջ` «գորշ կարդինալ», Սերժ Սարգսյանին արժանի «մուզիկանտ»: Եթե Սերժ Սարգսյանին հաջողվել է «համոզել» նրան (չնայած լավատեղյակները պնդում են՝ Սերժ Սարգսյանը երբեք որևէ մեկին չի համոզում, հաշվում է ու առաջարկում), ապա ԵՄ համաձայնագրից, ղարաբաղյան խնդրում վերջին «հետաքրքիր» զարգացումներից (այդ թվում` ԵԱՏՄ հայտարարություն) հետո սա կլինի Սերժ Սարգսյանի հաջորդ մաստեր-կլասը: Պատճառաբանենք:
Հայաստանը ԵՄ համաձայնագրով նոր ծիր է մտնում: Հայաստանն այստեղ արդեն ունի Ռուսաստանի լրջագույն տեղապահ, հետագայում, ըստ լավատեղյակների, ապագա առաջին փոխվարչապետ` ի դեմս Կարեն Կարապետյանի: Իսկ արևմտյան բևեռը, նախագահ դառնալու դեպքում, կպահի գրեթե խարիզմատիկ` վերը նշված Արմեն Սարգսյանը, որը, ճիշտ է, ունի «փափուկ», բակենբարդներով, «բաբչկայով» մարդու համբավ, բայց դա` լոկ առաջին հայացքից: Հոլիվուդյան նրա ժպիտի հետևում թաքնվում է անսահման պրագմատիկ, գործունյա, «խորապատկերներն» իր խորքում պահող մեկը, որի կյանքի «լավագույն տարիներն» անցել են ոչ միայն Թուրքմենբաշու... ձգենք պաուզան ասելու` ժամանակին Ռուսաստան-Արևմուտք, Թուրքմենստան-«Բրիտիշ պետրոլեում» «տրանզիտն» ապահովող «տղա» էր Արմեն Սարգսյանը, որ համարվում էր նաև Թուրքմենբաշու «կասիր», ի դեպ, նա, կարծես, «Յուկոսի» բաժնետոմսերի մի մասը գնած մագնատ է համարվում նաև (նրա տնտեսական «խարակտերին» կանդրադառնանք այն ժամանակ, երբ արդեն նախագահ «դարձած» կլինի):


Եվ ուրեմն, այս Արմեն Սարգսյանը, որի ուրվականը հետապնդել է հայոց բոլոր նախագահներին (չմոռանանք` Վաչե Մանուկյանի «լյուբիմչիկ» Արմեն Սարգսյանը Լևոն Տեր-Պետրոսյանի նախավերջին` Վազգեն Սարգսյանից «քշված» վարչապետն էր, որի քաղաքական կերպարին ևս մանրամասն կանդրադառնանք, երբ «դառնա» նախագահ), ամենամեծ հոգեհարազատությունն ունեցել է Սերժ Սարգսյանի հետ: Ոչ միայն այն պատճառով, որ ինքն ու Սերժ Սարգսյանը, վերջինիս նախագահ դառնալուց «ժամեր» առաջ, միասին մեկնել էին Երուսաղեմ` «սրբազան վայրեր» ուխտի (ոչ միայն), այլև որ, Արմեն Սարգսյանը Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ողջ ընթացքում, էլ առավել առաջին շրջանում, մշտապես ունեցել է գուցե ոչ տեսանելի, սակայն լուրջ դերակատարություն (այս մասին ևս` ի ժամանակի):
Այսպիսով, արքայազն Չառլզի մտերիմ (չմոռանանք` այդ Չառլզն է «նայում» ողջ մասոնական աշխարհը, ամեն բան նրա դռնով է անցնում), Անգլիայի թագուհուն «տեսած» Արմեն Սարգսյանը, որին մենք սիրում ենք համարել Հայաստանում անգլոսաքսոնական գիծը պահող, որպես նախագահ, բավականին հետաքրքիր հայտնություն կլինի մեզանում: Իսկ կլինի՞:
Սպասենք:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 3043

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ