Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Վարչապետն ու նախարարը` մի տնից

Վարչապետն ու նախարարը` մի տնից
19.01.2018 | 01:50

Երեկ հայտնի դարձավ, որ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Մամուլը գրել էր, որ Մանուկյանը դեռ Ամանորից առաջ էր մտադիր հեռանալու. նա ցանկանում է աշխատել մասնավոր սեկտորում:


Երեկ արդեն մամուլը շրջանառում էր որոշ անձանց անուններ, որոնք ցանկություն ունեն ղեկավարելու այս ոլորտը: Սակայն, մեր տեղեկություններով, վարչապետն ունի սեփական թեկնածուն և շատ հեռուն չի գնացել. էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանին մտադիր է նշանակել նախարար: Այսինքն, վարչապետ աները փեսայի պաշտոնն է բարձրացնում: Մնում է ստանալ նախագահի համաձայնությունը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1863

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ