«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Կա ցանելու և հնձելու ժամանակ

Կա ցանելու և հնձելու ժամանակ
19.01.2018 | 13:41

ՀՀ նախագահը և վարչապետը 2018-ը սկսել են տարբեր գերատեսչությունների և նախարարությունների` անցած տարվա հանձնարարականների իրականացման ուսումնասիրությամբ: Ինչպես ասում են, կա ցանելու և հնձելու ժամանակ: Մենք կանգ կառնենք ՊԵԿ-ի աշխատանքների վրա, քանի որ այս կառույցն է ապահովում պետբյուջեի եկամտային մասը: Եվ այսպես, Սերժ Սարգսյանն ու Կարեն Կարապետյանը այս շաբաթ «շոշափեցին» ՊԵԿ-ի իրականացրած քայլերը:

Ինչպես դեկտեմբերի վերջին կանխատեսել էինք, ՊԵԿ-ին հաջողվել է գերակատարել 2017-ի եկամուտների հավաքագրումը: Ճիշտ է, մենք սխալվել էինք ընդամենը 1 մլրդ դրամով, կանխատեսելով 1 տրիլիոն 200 մլրդ դրամ, սակայն փաստացի հավաքագրվել է 1 տրիլիոն 201 մլրդ դրամ, այն դեպքում, երբ 2017-ի պետբյուջեի եկամտային մասը կազմում էր 1 տրիլիոն 135 մլրդ դրամ: Այս գերակատարումը, բնականաբար, ուղղակի ազդեցություն կունենա պետբյուջեի ծախսային հատվածի վրա: Տրամաբանական է՝ ավելանում են եկամուտները, մեծանում են նաև ծախսերը, ինչը շատ կարևոր է, հատկապես, եթե նկատի ունենանք ծառացած սոցիալական խնդիրները: Ի դեպ, երբ խոսում ենք եկամուտների գերակատարումից, շատ կարևոր է հասկանալ, թե ինչ աղբյուրներից են դրանք առաջացել: Ինչպես փաստում են փորձագետները, այս մեկ տարվա ընթացքում նկատվում է տնտեսության զարգացման դրական միտում: Իհարկե, այս գործոնը, թեկուզ ոչ մեծ ծավալներով, պետք է իր դրական ազդեցությունն ունենար եկամուտների վրա: Մյուս կողմից, լավատեղյակ աղբյուրի փոխանցմամբ, գերակատարումն իրականացվել է հիմնականում ստվերի կրճատման հաշվին: Այլ կերպ ասած, ՊԵԿ-ը իրականացրել է մի քաղաքականություն, որը բխում է ոչ միայն ՀՀ նախագահի և վարչապետի հանձնարարականներից, այլև ժողովրդի սրտով է:

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 2164

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ