Մեծ Բրիտանիան բանակցություններ է սկսել չորս երկրի հետ, որոնք կարող են ընդունել թագավորությունից վտարված անօրինական ներգաղթյալներին։ Ինչպես գրում է The Times թերթը, վկայակոչելով իր տրամադրության տակ գտնվող Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի փաստաթղթերը, այս հարցի շուրջ երկխոսություն է ընթանում Հայաստանի, Բոտսվանայի, Կոտ դ'Իվուարի և Կոստա Ռիկայի հետ:                
 

Գարեգին Լևոնյան

Գարեգին Լևոնյան
19.01.2018 | 14:14

Աշուղ Ջիվանու որդի, արվեստագետ Գարեգին Լևոնյանը 1908 թ. Թիֆլիսում սկսեց հրատարակել «Գեղարուեստ» տարեգիրքը: Դա բացառիկ հրատարակություն էր, հարյուրավոր մեծադիր, պատկերազարդ էջերում մեկտեղվեց ամբողջ արևելահայ գրականությունն ու արվեստը: Այստեղ տպագրվեցին ապագա դասականների` Հովհ. Թումանյանի, Ղ. Աղայանի, Ավ. Իսահակյանի, Վ. Տերյանի, Հովհ. Հովհաննիսյանի, Շիրվանզադեի, Դ. Դեմիրճյանի, բազմաթիվ այլ գրողների, կոմպոզիտորների (Կոմիտաս, Մ. Եկմալյան, Ռ. Մելիքյան և այլք), նկարիչների (Գ. Բաշինջաղյան, Ե. Թադևոսյան, Մ. Սարյան, Փ. Թերլեմեզյան, Վ. Մախոխյան և այլն), ճարտարապետների ստեղծագործությունները, թատերական արվեստի նմուշներ: Բացի այդ, աչքաթող չէին արվում ռուսական և արևմտաեվրոպական արվեստի ականավոր դեմքերն ու արևմտահայերը: Խմբագիրն իր հրատարակությամբ դարձավ գեղագիտական ճաշակի անվրեպ թելադրիչ և սահմանեց մշակութային չափանիշներ:


Բայց շատ արագ Գարեգին Լևոնյանը բախվեց «հավերժական» խնդրի` ֆինանսական դժվարությունների: Երբ լույս տեսավ «Գեղարուեստի» Բ համարը, նա Սապյորնայա փող. (այժմ` Թաբուկաշվիլի), թ. 27 տանը, որտեղ գտնվում էին խմբագրությունը, իր գեղարվեստի դասընթացները և բնակարանը, հրավիրեց հեղինակների խորհրդակցություն: Ներկա էին Կոմիտասը, Հովհ. Թումանյանը, Ավ. Իսահակյանը, Վրթ. Փափազյանը, Հ. Հակոբյանը, Թիֆլիսում գտնվող Ա. Չոպանյանը և այլք: Նա ներկայացրեց տարեգրքի անմխիթար տնտեսական վիճակը, որը հետևյալն էր:


Հանդեսը տպագրվում էր 1200 օրինակ, յուրաքանչյուրի հատավաճառ գինը` 2 ռուբլի: Բայց ծախսը նստում էր ավելի, քան 1200 ռ., չհաշված խմբագրատան վարձը, խմբագրի աշխատավարձը, հեղինակների հոնորարը, սրբագրումը, փոստային առաքումները: Միայն թղթի, տպագրության, կլիշեների պատրաստման ծախսը փակելու համար անհրաժեշտ էր ունենալ առնվազն 1000 բաժանորդ, մինչդեռ դրանց թիվը 300-ից չէր անցնում: Հանդեսի Ա և Բ համարներում տպագրված հեղինակների մի մասին վճարել էր 162 ռ. 50 կ. հոնորար, մյուսներին պարտք էր մնացել դրա կրկնակի չափով:
Վիրահայոց թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Սաթունյանից և հանքարդյունաբերող, նշանավոր բարերար Ա. Մելիք-Ազարյանից ստացվել էր 50-ական, հայտնի ծխախոտարդյունաբերող Ա. Էնֆիաջյանից ու քաղաքի վաճառականների ավագ Ա. Միլյանից` 25-ական, երկու այլ մարդուց` 65 ռուբլի նվիրատվություն:


Ի՞նչ և ինչպե՞ս անել:
Գարեգին Լևոնյանը մի անխախտ սկզբունք ուներ` ամեն աշխատանք, առավել ևս` մտավոր, պետք է վարձատրվեր, այսինքն` հեղինակները պիտի հոնորար ստանային: Հնչեցին տարբեր կարծիքներ, ի վերջո որոշվեց վճարել հետևյալ չափերով` ինքնուրույն արձակ տողին` 3, թարգմանական տողին` 2, ինքնուրույն բանաստեղծական տողին` 10, թարգմանականին` 5 կոպեկ:
Իր գոյության ընթացքում` 1908-1922 թթ., լույս տեսավ «Գեղարուեստի» ընդամենը 7 համար, բայց հոնորար վճարելու սկզբունքը մշտապես պահպանվեց:
Ակամայից մտաբերում եմ մերօրյա բազում թերթերի խմբագրությունները, որոնք հեղինակին կամ առհասարակ չեն վարձատրում, կամ չնչին գումարներ են տալիս: Բացի…

Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Դիտվել է՝ 3740

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ