Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Ցավալի է, բայց դե նաև սա է կյանքը

Ցավալի է, բայց դե նաև սա է կյանքը
19.01.2018 | 14:43

Իսպանիայի ներքին առաջնությունում Քրիշտիանու Ռոնալդուի գործերն այնքան էլ լավ չեն: Համարյա թե կիսված առաջնություն, ու ընդամենը չորս գոլ: Սա խայտառակ ցուցանիշ է մեկի համար, որը բոլոր հնարավոր ու անհնար հարցումներով հիշատակվում է աշխարհի լավագույն խաղացողների ցուցակում, որը վերջին տասը տարում Լիոնել Մեսիի հետ վիճարկել է «Ոսկե գնդակին» արժանանալու պատիվն ու այդ տասից հինգում հաջողել: Ընդ որում վերջին անգամ այն նվաճել է 2017-ի արդյունքներով: Ռոնալդուից մարզասերի դժգոհությունը հասել է նրան, որ «Ցանկանու՞մ եք նրան տեսնել մադրիդյան ակումբում» հարցմանը մասնակցածների 67,5 տոկոսը պատասխանել է «ոչ»:


Մեր նախորդ հրապարակումներում մենք անդրադարձել ենք հարցին, թե ինչու են ֆուտբոլիստի գործերն այս վիճակում, ինչ տարաձայնություններ ունի նա ակումբի ղեկավարության հետ, ինչու է իրեն խաբված զգում և այլն: Դրանց նորից անդրադառնալու հարկ կա, բայց մենք կուզենայինք Ռոնալդուի անձին անդրադառնալ նրա քրոջ աչքերով՝ օգտվելով Կատյա Ավեյրուի բաց նամակից, որը նա տեղադրել է եղբոր կայքէջում:


«Երբ տասներկու տարեկանում դու արցունքն աչքերիդ ու մեծ հույսերով լի տեղափոխվեցիր Լիսաբոն, ասում էին, որ դու պարզապես հերթական տղան ես Մադեյրայից: Հինգ տարի չանցած՝ դու արդեն խաղում էիր «Սպորտինգի» հիմնական կազմում:
Երբ դու առաջին խաղերն էիր անցկացնում մեծահասակների հետ, ասում էին, որ դու տեխնիկա ունեցող հերթական պատանին ես: Մի քանի ամիս անց դու պայմանագիր կնքեցիր «Մանչեստր Յունայթեդի» հետ:
Երբ դու տեղափոխվեցիր Անգլիա, ասում էին, որ դու պարզապես պոտենցիալ խաղացող ես, որը կարող է կորչել: Վեց մրցաշրջանի ընթացքում դու 118 գոլ խփեցիր:
Երբ դու տեղափոխվեցիր «Ռեալ», ասում էին, թե քեզ գնել են անունիդ համար, որ մարզաշապիկներ վաճառեն: Սակայն 2009 թվականից ի վեր դու 418 խաղում 422 գոլ ես խփել ու գերազանցել ես գրեթե բոլոր ռեկորդները:


Երբ 2008 թվականին դու ստացար քո առաջին «Ոսկե գնդակը», ասում էին, որ դրանով ամեն ինչ կվերջանա, սակայն դու նվաճեցիր ևս չորսը:
Երբ դու դարձար հավաքականի ավագը, ասում էին, որ դու պարզապես հերթական ավագն ես՝ առանց խարիզմայի ու առաջատարի հատկանիշների: 2016-ին դու պորտուգալացիներից առաջինն էիր, որ գլխավերևումդ պահեցիր Եվրոպայի չեմպիոնի գավաթը:
Հիմա, երբ դու խելագարի պես երկու կամ երեք խաղում գոլ չես խփում, ասում են, թե դու կարիերայի մայրամուտին մոտեցած հերթական խաղացողն ես պարզապես կամ թե արդեն ավարտել ես այն, դուրս ես եկել խաղից:
Մի անհանգստացիր: Երբ հերթական տիտղոսը ձեռքիդ կժպտաս Էյֆելյան աշտարակի բարձունքից, հերթական վճռորոշ գոլը կխփես կամ նոր ռեկորդ կսահմանես, բոլորն ուշադիր քեզ կնայեն ու կծափահարեն:

Խեղճ մարդիկ: Սա այն է, ինչ նրանց մնացել է»,- այս խոսքերով էլ ավարտել է Քրիշտիանու Ռոնալդուին հասցեագրած նամակը նրա երգչուհի քույրը՝ Կատյա Ավեյրուն:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1528

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ