Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Սերգեյ Լավրով. Իրանի միջուկային համաձայնագրի ձախողումը կդառնա ահազանգ

Սերգեյ Լավրով. Իրանի միջուկային համաձայնագրի ձախողումը կդառնա ահազանգ
19.01.2018 | 17:03

Իրանական միջուկային համաձայնագրի ուղղությամբ վեցնյակի անդամներից որևէ մեկի կողմից համատեղ գործողությունների ձախողումը կդառնա ահազանգ, այդ թվում Հյուսիսային Կորեայի խնդրի լուծման համատեքստում` ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Ակնհայտ է, որ գործողությունների ծրագրի ձախողումն առավել ևս «5:1» խմբի մասնակիցներից որևէ մեկի կողմից կդառնա ահազանգ միջազգային անվտանգության ողջ ճարտապետության համար, այդ թվում՝ Կորեական թերակղզու միջուկային խնդրի կարգավորման հնարավորություններում»,- ասել է նա՝ ՄԱԿ-ի նստաշրջանում:

Դիտվել է՝ 779

Մեկնաբանություններ