Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Պետդեպարտամենտը կոչ է արել Թուրքիային քրդերի դեմ գործողություն չանցկացնել Սիրիայում

Պետդեպարտամենտը կոչ է արել Թուրքիային քրդերի դեմ գործողություն չանցկացնել Սիրիայում
19.01.2018 | 17:05

ԱՄՆ-ի պետդեպը կոչ է անում Թուրքիային չձեռնարկել ռազմական գործողություններ ընդդեմ Սիրիայի հյուսիս-արևմուտքի քրդերի` հայտարարել է պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Հիզեր Նաուերթը։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է, որ Անկարան ուշադրություն դարձնի ԴԱԻՇ ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարին։ «Մենք չենք ցանկանում, որ նրանք մասնակցեն բռնությանը, թող դրա փոխարեն կենտրոնանան ԴԱԻՇ-ի վրա»,- ասել է Նաուերթը։


Թուրքական բանակը մեծացնում է ներկայությունը Սիրիայի հետ սահմանին՝ ուղարկելով սահմանամերձ շրջաններ ռազմական տեխնիկա։ Ռազմական նախապատրաստությունները սկսվեցին, երբ Էրդողանը քրդերին վերջնաժամկետ տվեց` կամ մեկ շաբաթում լքել դիրքերը կամ պատրաստ լինել ոչնչացման:

Դիտվել է՝ 1047

Մեկնաբանություններ

  • Մարզական
  • Կենսակերպ
  • Տեսանյութ
  • Այլ
  • 29.03.2024