Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Պուտինն առաջարկում է ԵԱՏՄ դիտորդի կարգավիճակ տալ ԱՊՀ այլ անդամների

Պուտինն առաջարկում է ԵԱՏՄ դիտորդի կարգավիճակ տալ ԱՊՀ այլ անդամների
19.01.2018 | 17:10

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԵԱՏՄ երկրների ղեկավարներին հասցեագրած ուղերձում, որպես ԵԱՏՄ-ում հունվարի 1-ից նախագահությունը ստանձնած պետության ղեկավար, առաջարկել է խորացնել համագործակցությունը Միությանը չանդամակցող ԱՊՀ անդամ պետությունների հետ: Նա առաջարկել է այդ պետություններից մի քանիսին շնորհել ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ:


ՌԴ նախագահի ուղերձի տեքստը հրապարակվել է Կրեմլի պաշտոնական կայքում։ Թե հատկապես ԱՊՀ անդամ որ պետություններին է Պուտինը ցանկանում տեսնել ԵԱՏՄ դիտորդի դերում, ուղերձը չի հստակեցնում: ԵԱՏՄ անդամ են Ղազախստանը, Բելառուսը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Հայաստանը։ Բացի նշված երկրներից, ԱՊՀ-ին անդամակցում են նաև Տաջիկստանը, ՈՒզբեկստանը, Ադրբեջանը, որոշ վերապահումներով՝ Թուրքմենստանը և Մոլդովան, որի խորհրդարանում քննարկվում է ԱՊՀ-ից դուրս գալու հարցը: Պուտինի ուղերձում, ամենայն հավանականությամբ, նկատի են առնվում ՀԱՊԿ անդամներ Տաջիկստանը, ՈՒզբեկստանը և Ադրբեջանը: Ադրբեջանին ԵԱՏՄ-ում տեսնելու՝ Մոսկվայի ջանքերի մասին մամուլը գրել է դեռևս 2014-ից: Իր ուղերձում ՌԴ նախագահը համագործակցության զարգացման համատեքստում բերել է Վիետնամի օրինակը․ այդ երկրի ու ԵԱՏՄ-ի միջև գործում է ազատ առևտրի ռեժիմ։ Պուտինն իր ուղերձում հույս է հայտնել ազատ առևտրի գոտի ձևավորելու բանակցություններ սկսել Եգիպտոսի, Իսրայելի, Հնդկաստանի, Սերբիայի և Սինգապուրի հետ, որ «նույնպես արդյունավետ կլինի»: Իսկ ԵԱՏՄ-ի ու Չինաստանի համագործակցության մեջ Պուտինը «մեծ հեռնկարներ է» տեսնում: ԵԱՏՄ-ի գոյության երեք տարիները, ըստ ՌԴ նախագահի, ապացուցեցին միության արդյունավետությունը: «Ավելացել է ապրանքաշրջանառությունը, ուժեղացել են միության անդամ 5 երկրների դիրքերը երրորդ երկրների շուկաներում, ստեղծվել են նոր համատեղ ընկերություններ»,- նշել է Պուտինը:

Դիտվել է՝ 940

Մեկնաբանություններ