Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է պատրաստում Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի դեմ՝ Ռուսաստանի հետ կապերի ամրապնդման գործում նրա դերի և ժողովրդավարական ճանապարհից երկրի հեռանալու հետ կապված: ԱՄՆ-ի վարչակազմի աղբյուրները նշում են, որ Իվանիշվիլիի գործողությունները նպաստում են ռուսական շահերին և խաթարում են Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին անդամակցելու Վրաստանի ձգտումները:               
 

ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունը

ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունը
19.01.2018 | 17:10

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները համատեղ հայտարարություն են տարածել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով Կրակովի հանդիպման արդյունքներով: Հայտարարությունը հրապարակված է ԵԱՀԿ պաշտոնական կայքում: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ստեֆան Վիսկոնտին, Էնդրյու Շեֆերը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ հունվարի 17-ին հանդիպել են ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի, իսկ հունվարի 18-ին՝ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ: Համանախագահները հունվարի 18-ին համատեղ հանդիպում են անցկացրել երկու նախարարների հետ:


Նախարարները և համանախագահները քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը նվիրված նախորդ գագաթնաժողովներին ձեռք բերված համաձայնությունների իրականացմանը նպաստելու անհրաժեշտ քայլերը: ԱԳ նախարարները սկզբունքորեն համաձայնել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի լիազորությունների ընդլայնումն իրականացնելու հարցով համանախագահների վերանայված հայեցակարգային փաստաթղթին՝ հնարավորինս շուտ ավարտին հասցնելու մտադրությամբ:
«Հանդիպման ընթացքում կողմերը և համանախագահները կարծիքներ են փոխանակել այժմ բանակցային սեղանի աշխատանքային առաջարկներում հիմնական զգայուն հարցերի վերաբերյալ: Համանախագահները նաև կոչ են արել միջոցներ ձեռնարկել վստահության ամրապնդման համար՝ որպես կարևոր ներդրում բանակցային գործընթացում: Նախարարները և համանախագահները փաստել են շփման գծում հարաբերական անդորրի մասին, համանախագահները կոչ են արել կողմերին ամրապնդել այդ դրական միտումը»,- ասված է հայտարարությունում:


Համանախագահները պատրաստվում են տարածաշրջան այցելել փետրվարի սկզբին:

Դիտվել է՝ 938

Մեկնաբանություններ