«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Ֆրանսիան մտահոգված է ԼՂ հակամարտության տևականությամբ

Ֆրանսիան մտահոգված է ԼՂ հակամարտության տևականությամբ
19.01.2018 | 17:11

Ֆրանսիան մտահոգված է ղարաբաղյան հակամարտության տևականությամբ և մենք մշտապես հանդես ենք գալիս կոչով` գտնելու բանակցված որոշում` լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը` անդրադառնալով Կրակովում Էդվարդ Նալբանդյանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպմանը:

Նրա խոսքով, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը, որը այսօր պետք է կայանա Կրակովում, սպասված է և ցանկալի: Դեսպանը նշեց, որ իր ստանձնած դերակատարությունը հայ-ֆրանսիական հարաբերությունների խորացումն է և ամրապնդումը քաղաքական, տնտեսական, մշակութային և կրթական ոլորտներում. «Ինչպես գիտեք, կա մեկ այլ դեսպան, որն իր աշխատանքային ողջ ժամանակը նվիրում է այս հարցերին. խոսքը ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահի մասին է»,-ասաց Լաքոտը:

Դիտվել է՝ 1030

Մեկնաբանություններ