Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

ՀՀԿ նախագահի թեկնածուն նախկին վարչապետ Արմեն Սարգսյանն է

ՀՀԿ նախագահի թեկնածուն նախկին վարչապետ Արմեն Սարգսյանն է
19.01.2018 | 17:12

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ներկայացրեց ՀՀԿ-ի նախագահի թեկնածուի անունը` Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում ՀՀ դեսպան, ՀՀ նախկին վարչապետ (1996-1997) Արմեն Սարգսյան: Հանդիպումը տեղի է ունեցել նախագահի նստավայրում:


Արմեն Սարգսյանը ծնվել է 1953-ին: Հետազոտությունների միջազգային ինստիտուտի և Բրիտանական աստղագիտական ընկերության, Համահայկական ակադեմիական և գիտական ընկերության պատվավոր անդամ է, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու։ 1992-1996-ին եղել է ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար, ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում, 1993-1994 թթ.՝ ՀՀ գլխավոր դեսպան Եվրոպայում, ՀՀ դեսպան ԵՄ-ում: 1995-1996 թթ.՝ ՀՀ դեսպան Բելգիայում, Նիդերլանդներում, Վատիկանում, Լյուքսեմբուրգում:
1996-1997-ի փետրվար եղել է ՀՀ վարչապետ, 1998-2000-ին՝ ՀՀ դեսպան Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում:


2013-ի սեպտեմբերի 27-ին ՀՀ նախագահի հրամանագրով կրկին նշանակվել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան: Արմեն Սարգսյանը «Knightsbridge Group» ընկերության հիմնադիրն է, որը բաղկացած է արդյունաբերության տարբեր ճյուղերում գործող ավելի քան 15 ընկերություններից, որոնք ներգրավված են Եվրոպայի, Ռուսաստանի, Չինաստանի, Մոնղոլիայի, Հնդկաստանի և Ղազախստանի նախագծերում: Նրա հիմնադրած «Highbury Group»-ի կազմում գործող «Ленинград» կորպորացիան Ռուսաստանի հյուսիսարևելյան շրջանում էլեկտրաէներգետիկ և ինժեներական խոշոր ծրագրեր իրականացնող «Энергопроект» ընկերության բաժնետերն է:
Սահմանադրության համաձայն՝ ՀՀ նախագահն ընտրվում է 7 տարի ժամկետով: Հանրապետության նախագահին ընտրում է Ազգային ժողովը:


Ընդդիմադիր «Ելք» կուսակցությունը հայտարարել է, որ նախագահի իր թեկնածուն Արտակ Զեյնալյանն է: ՀՅԴ-ն կսատարի ՀՀԿ-ի թեկնածուին: «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը չէր բացառել, որ նախագահի ընտրություններում ևս կաջակցի իշխող կուսակցության թեկնածուին:
Նախագահի ընտրությունը ԱԺ-ում տեղի կունենա մարտի 2-ին:

Դիտվել է՝ 1416

Մեկնաբանություններ