Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Արմեն Սարգսյանի մեծ փորձությունն առջևում է

Արմեն Սարգսյանի մեծ փորձությունն առջևում է
19.01.2018 | 18:23

Հայտնի դարձավ Հայաստանի չորրորդ նախագահի անունը: Լոնդոնում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանն է լինելու ապագա նախագահը: Նա հայտնի է իր կրթական բարձր մակարդակով, միջազգային կապերով և արքայազն Չառլզի հետ սերտ կապերով: Բնականաբար, ըստ նախագահի չափորոշիչների, նա Սփյուռքում և Հայաստանում լավ կապեր ունի, օտար լեզուներ գիտի, ընդունելի կերպար է: Ոչ մեկը չի կասկածում նրա կրթական ցենզին և կապերին, սակայն ողջ հարցն այն է, թե այդ ամենը ինչպես կօգտագործվի Հայաստանի համար, ինչպիսի դիրքորոշում նա կունենա ժողովրդի համար վճռորոշ հարցերում:
Հայաստանի քաղաքական համակարգն այնպիսին է, որ «կուլ» է տալիս անգամ երբեք քաղաքականությամբ չզբաղված անձանց և դարձնում իր «չափորոշիչներին» համապատասխան քաղաքական գործիչ: Արմեն Սարգսյանի ամենակարևոր փորձությունն այն կլինի, որ նա կարողանա հեռու մնալ հայաստանյան քաղաքական «գաղջ» մթնոլորտից և չնույնացվել իշխող համակարգի հետ: Եթե նա կարողանա այնպես անել, որ գործող համակարգն իրեն «կուլ» չտա, ուրեմն նա կառանձնանա այսօրվա իշխանական «կաստայից», կմնա հանրության համար ընդունելի կերպար:


Եթե Արմեն Սարգսյանը չունենա սեփական անկախությունը, կրկնի ՀՀԿ-ի քաղաքականությունը, լինի իշխող մեծամասնության կցորդը, համաձայնի հանրությանն անընդունելի որոշումներին, նրան չի օգնի անգամ գիտնականի, քաղաքականությամբ երբևէ չկեղտոտված վարկանիշը: Հայաստանի քաղաքականության մեջ սա վճռորոշ սահմանագիծ է, եթե պաշտոնյան կարողանա ինքնուրույն որոշումներ կայացնել ու պաշտպանել հանրության շահերը, ըստ այդմ, հակադրվելով օրվա իշխանությանը, նա կշահի հանրային վստահություն և հարգանք: Եթե ոչ, ուրեմն կդասվի մյուս պաշտոնյաների շարքին, որոնց հանդեպ, մեղմ ասած, հանրությունը լավ չի տրամադրված: Սակայն մի կողմից էլ հարց է առաջանում. եթե նրան այս իշխանությունն է բերել ու «կարգել» նախագահ, արդյո՞ք նա կհակադրվի նրանց կամ հակադրվելուց հետո քանի ամիս կմնա իր տեղում: Իհարկե, լինում են նաև բացառություններ: Ամիսներ անց ամեն ինչ հստակ կերևա:


Ռուզան ԽԱՉԱՏԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 1937

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ