Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Սիրիայում «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողությունը կանցկացվի 4 փուլով

Սիրիայում «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողությունը կանցկացվի 4 փուլով
21.01.2018 | 21:59

Սիրիայի հյուսիսում քրդական կազմավորումների դեմ Թուրքիայի ԶՈՒ «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողությունը կանցկացվի 4 փուլով՝ հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յիլդիրիմը: Կստեղծվի 30 կմ-անոց անվտանգության գոտի:


Նրա խոսքով՝ Ռուսաստանը առարկություն չունի Աֆրինում գործողության դեմ: «Մենք աշխատում ենք հեռացնել Իրանի անհանգստությունը, իսկ Ռուսաստանը առարկություն չունի»,- հայտարարել է Թուրքիայի վարչապետը: Նա նշել է, որ «Անկարան պահպանում է Դամասկոսի հետ կապը Մոսկվայի և Թեհրանի միջնորդությամբ»: Յիլդիրիմը հայտարարել է, որ ով ռազմական աջակցություն կցուցաբերի քրդական կազմավորումներին, կդառնա թուրքական գործողության թիրախը:

Դիտվել է՝ 1575

Մեկնաբանություններ