Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Սիրիայի քրդերը պատմել են, թե ինչ բանակցություններ են ունեցել ռուսների ու ամերիկացիների հետ Աֆրինի շուրջ

Սիրիայի քրդերը պատմել են, թե ինչ բանակցություններ են ունեցել ռուսների ու ամերիկացիների հետ Աֆրինի շուրջ
23.01.2018 | 00:43

Հյուսիսային Սիրիայի ժողովրդավարական դաշնային համակարգի ներկայացուցիչներից Սինամ Մոհամադը և Սիրիայի ժողովրդավարական խորհրդի անդամ Նոբահար Մուստաֆան թուրքական ընդդիմադիր diken.com.tr կայքին հարցազրույց են տվել, որում բացահայտել են սիրիական Աֆրինում թուրքական ԶՈՒ-ի սկսած ռազմական գործողության քաղաքական ինտրիգները, խոսել Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Թուրքիայի և քրդական ուժերի միջև խախտված պայմանավորվածությունների, շարունակվող բանակցությունների և դավաճանված լինելու մասին: Հունվարի 20-ին թուրքական ԶՈՒ-ն սկսել է Սիրիայի հյուսիսում գտնվող քրդական ազգային զինված ջոկատների (PYD/YPG) դեմ ռազմական գործողությունը, որը ստացել է «Ձիթենու ճյուղ» անվանումը:

Օդային առաջին հարձակումներից հետո, հունվարի 21-ին թուրքական ԶՈՒ-ի զինվորականներն անցել են լայնամասշտաբ հարձակման նաև ցամաքում: Թուրքական ԶՈՒ-ին աջակցում է «Սիրիական ազատ բանակ» ընդդիմադիր խմբավորումը՝ ինչպես 2016-ին ձեռնարկված «Եփրատի վահան» գործողության ժամանակ: «Ռուսների իրական նպատակը մեր ուժերը թուլացնելն ու Աֆրինն Ասադի ռեժիմին հանձնելն է: Նրանք այս կերպ փորձում են համոզել ռեժիմին, ասում են՝ «Եթե Թուրքիան մտնի Աֆրին՝ ձեզ համար էլ լավ կլինի»: Սակայն ռեժիմը չի ցանկանում Թուրքիայի ներկայությունն այստեղ, նա գիտի, որ թուրք զինվորները եթե մտնեն՝ այստեղից դուրս չեն գա: Սակայն եթե օդային տարածքը բացեցին Թուրքիայի օդուժի համար՝ ռեժիմին կարողացել են համոզել»,- պատմել են քրդական ուժերի ներկայացուցիչները՝ շեշտելով, որ Ռուսաստանն իրենց հետ բանակցություններում առաջարկել է Աֆրինը հանձնել Բաշար Ասադի ուժերին, քրդերը կտրուկ մերժել են: «Նրանք ասել են՝ «Եթե Աֆրինը հանձնեք ռեժիմին՝ նրանք կպաշտպանեն ձեզ այստեղ: Մենք էլ ասել ենք, որ դա որևէ կերպ չենք ընդունի և մինչև վերջ կդիմադրենք այստեղ»,- շարունակում են պատմել քուրդ պաշտոնյաները: Ըստ նրանց՝ թեև մինչ այս քրդական ուժերը պատրաստակամ են եղել մասնակցելու Սոչիում սիրիական հիմնախնդրի շուրջ անցկացվելիք բանակցություններին, սակայն այս իրադարձություններից հետո չի բացառվում, որ փոխեն իրենց միտքը: Քրդական կողմը պնդում է, որ Թուրքիայի հարձակումը կարող է նոր ճանապարհ բացել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման համար, և իրենք չգիտեն, թե այս հարցում Ռուսաստանը երբ է մտադիր «վերջ» ասել Թուրքիային: Քուրդ պաշտոնյաները նաև նշել են, որ Սիրիայի քրդական զորամիավորումները մինչև 2015-ը պարբերաբար բանակցություններ են վարել Թուրքիայի հետ, սակայն այժմ որևէ կապ չունեն թուրքական վերնախավի հետ, իսկ այն անձինք, որոնք ապահովվում էին անուղղակի բանակցությունները, Թուրքիայի քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության ղեկավարներն էին, որոնք այժմ բանտում են: Քրդական կողմը նաև պնդում է, որ ԱՄՆ-ը պետք է առավել ակտիվ ջանքեր գործադրի Թուրքիային կանգնեցնելու համար, ինչը չի անում: ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը թեմայի վերաբերյալ հեռախոսազրույցներ է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ, սակայն դա, ըստ քրդերի, բավարար չէ:
«Ինչպե՞ս կարող է ԱՄՆ-ը հանգիստ հետևել այս ամենին։ Թուրքիան ցանկանում է առաջ գնալ մինչև Մանբիջ, դա բարդ է, քանի որ այնտեղ կան ամերիկացի զինվորականներ: Որքան գիտենք՝ ԱՄՆ-ն ու Ռուսաստանը բանակցում են սրա շուրջ: Իդլիբում «Ալ Քաիդայի», «Ջեբհաթ ան Նուսրայի» ուժերը շատ են անհանգստացնում ԱՄՆ-ին, մենք նրանց ասել ենք՝ «Եկեք, աջակցեք մեզ Աֆրինում, «Ջեբհաթ ան Նուսրան» մենք կմաքրենք»: Սակայն մինչև օրս մեր այդ առաջարկը չեն ընդունել»,- ասել են նրանք:

Դիտվել է՝ 1494

Մեկնաբանություններ