Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Փրփուրներից է կախվել

Փրփուրներից է կախվել
23.01.2018 | 10:13

Խորհրդարանական ընտրություններից հետո փոշիացած «ՕՐՕ» դաշինքի յուրաքանչյուր լիդեր փորձում է «մոխիրներից» վեր հառնել: Ոմանց դա հաջողվում է, մյուսները կենաց-մահու կռվի մեջ են դեռ: «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը, ինչպես միշտ, իր ոճին հավատարիմ է, ԱՄՆ-Հայաստան ճանապարհներին է, այստեղ եղած օրերին էլ` նույնաբովանդակ խոսքուզրույցի շրջապտույտում: «Գետնից կտրված» այս քաղաքական գործչի քայլերն ու խոսքերն արդեն վաղուց ոչ մեկին չեն զարմացնում:


Վարդան Օսկանյանն ընդհանրապես քաղաքական ասպարեզում չի երևում: Ասում են` կրկին ԱՄՆ-ում է ու գիրք է գրում: Այսինքն, քաղաքական դաշտի քոչարյանական հատվածն այլևս ոչ մի սպասում չունի առաջիկա զարգացումներից: Ժողովուրդն ասում է՝ «եղունգ ունես, գլուխդ քորիր»: Ավելին, որոշ տեղեկություններով, «Համախմբում» կուսակցության որոշ անդամներ փորձում են իշխանության հետ իրենց կապերը սերտացնել, որ ինչ-որ պահի նրանց մասին էլ հիշեն: Այլ խոսքով, հավատարմություն են հայտնում նաև գործող իշխանություններին:
Այլ է քաղաքական երբեմնի այդ միավորի անդամներից մեկի՝ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի պարագան: Մեր տեղեկություններով, նա շարունակում է լուռ սպասել իր օրվան: Երկար տարիներ այս իշխանության «հենասյուն» եղած պաշտոնյան «մի գիշերում» ընդդիմություն դարձավ ու ցավոտ պարտությամբ հեռացավ ասպարեզից: Աչքի առաջ ունենալով իր զինակից Սամվել Բաբայանի քրեական գործը, սեփական անձի հանդեպ հասարակական անվստահությունը, Սեյրան Օհանյանը, ամենայն հավանականությամբ, այս ամենից դասեր է քաղել: Այս օրերին նա քաղաքական հենարան է փնտրում հատկապես դրսում, որպեսզի նորից իշխանություն մուտքի «վիզա» ստանա: Խորհրդարանական կառավարմանն անցնող Հայաստանում կարևոր պաշտոններն արդեն իշխանական սցենարով բաշխվում են, ու, ինչպես երևում է, Սեյրան Օհանյանի անունը դրանցում չի շոշափվում: Մնում է, որ նա նոր հնարավորություն ստանա:


Ժամանակին, երբ նա դեռևս պաշտպանության նախարար էր, ներիշխանական կուլիսներում շատերն էին համոզված, որ ապագա նախագահի թեկնածուն հենց նա է լինելու: Ավելին, իշխանամերձ աղբյուրները պնդում էին, թե նախագահն ընդդիմության դաշտ դեռ չտեղափոխված պաշտոնյային հստակ հասկացրել է, որ մոտ ապագայում նա կարող է լինել նախագահ, սակայն Սեյրան Օհանյանին այլոց խոստումներն ավելի քաղցր թվացին, նա «քար» գցեց սեփական բախտի վրա: Տեսնես այս օրերին ի՞նչ զգացողություն ունի նախկին բարձրաստիճան պաշտոնյան, չէ՞ որ Արմեն Սարգսյանի փոխարեն կարող էր ինքը լինել: Մինչդեռ այսօր փրփուրներից է կախվել ու մարդ է մեջ գցում, որ նորից վերադառնա իշխանություն:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2461

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ