Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Մխիթարյանը նորամուտը կնշի լոնդոնյան դերբիու՞մ

Մխիթարյանը նորամուտը կնշի լոնդոնյան դերբիու՞մ
23.01.2018 | 13:27

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի նորամուտը «Արսենալում» հնարավոր է տեղի ունենա 1 օրից: «Արսենալի»
երկրպագուները հույս ունեն հայ ֆուտբոլիստին տեսնել հունվարի 24-ին Անգլիայի Լիգայի գավաթի խաղարկության կիսազրափակչի «Չելսիի» հետ խաղում:
Եթե Մխիթարյանը չմասնակցի դերբիին, մեծ է հավանականությունը, որ նրան խաղադաշտում կտեսնենք հունվարի 30-ին Անգլիայի Պրեմիեր լիգայի 25-րդ տուրի «Սուոնսի»-«Արսենալ» խաղում:


Բրիտանական լրատվամիջոցների վերջին տեղեկությունների համաձայն՝ Հենրիխ Մխիթարյանը դառնում է «Արսենալի» ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը: Հայաստանի ազգային հավաքականի ավագը շաբաթական կստանա 200 հազար ֆունտ, որ եվրոպական ֆուտբոլի մասշտաբով բարձր աշխատավարձ է: Նույնքան գումար էր ստանում չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսը, որ տեղափոխվեց «Մանչեստր Յունայթեդ»: Մխիթարյանը, բացի աշխատավարձից, կստանա նաև բոնուսներ և կդառնա լոնդոնյան ակումբի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը։ Շաբաթական 200 հազար ֆունտ աշխատավարձը ռեկորդ է հայկական ֆուտբոլում: Շատ փորձագետներ այն կարծիքին են, Մխիթարյանի և Սանչեսի համար սա վերջին գործարքն է նման հարթության մեջ: Սանչեսի տրանսֆերին անդրադարձել է նաև Արսեն Վենգերը: «Պարզապես չեմ հասկանում այն խաղացողներին, որ հեռանում են «Արսենալից»: Ամեն ինչի պատասխանը տալիս է ժամանակը: Կարծում եմ, որ սա Սանչեսի վերջին պայմանագիրն է նման բարձր մակարդակում: Սանչեսը 29 տարեկան է, և նրա կարիերայի ծաղկուն շրջանը հետևում է: Մենք ամեն ինչ արեցինք, որպեսզի պահենք նրան: Նա ուղղակի ուզում էր լքել «Արսենալը» և շահավետ պայմաններով հայտնվել «Յունայթեդում»: Նույնիսկ «Մանչեստր Սիթին» դադարեց պայքարել նրա տեղափոխության համար: Դա ապացույց է, որ մենք շանս չունեինք: Ֆուտբոլիստի կարիերայում գալիս է մի պահ, երբ թվում է, թե ինքը ֆինանսական տեսանկյունից արժանի գնահատականի չի արժանացել: Երբ այդ պահին ֆուտբոլիստը ստանում է գայթակղիչ առաջարկներ՝ կորցնում է գլուխը: Այդ պահին անհնար է կանգնեցնել ֆուտբոլիստին: Երբ Սանչեսը «Արսենալից» հեռանալու մտադրությունը հայտնեց ինձ, առանց երկմտելու բարի ապագա ցանկացա նրան: Իրականում, թե ում որոշումն էր ավելի ճիշտ՝ ցույց կտա ժամանակը: Ես Սանչեսին ի սրտե հաջողություն եմ ցանկանում իր նոր ակումբում»,- նշել է Վենգերը:

Երեկ 29 տարեկան դարձավ նաև Հենրիխ Մխիթարյանը: Շատերը վստահ են, որ «Արսենալը» Մխիթարյանի թիմն է, և մեր ֆուտբոլիստի լավագույն տարիները դեռ առջևում են: «Արսենալ» տեղափոխությունը Մխիթարյանի համար շրջադարձային հանգրվան պետք է որակել:

Դիտվել է՝ 1138

Մեկնաբանություններ