Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Փաշինյանը հեգնեց իշխանություններին

Փաշինյանը հեգնեց իշխանություններին
24.01.2018 | 12:33

Ժողովուրդ ջան, կարագը թանկացել է, խառը կանաչի կերեք` հունվարի 23-ին, ԱԺ-ում «Առանձին ապրանքատեսակների գների բարձրացման պատճառները և գնաճը մեղմելու հնարավորությունները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով, իշխանությունները կշեռքի մի նժարին դրել են թանկացումները, մյուս նժարին՝ էժանացումները և ստացվել է, որ գնաճը 2017-ին կազմել է 2,6 տոկոս:


«Ստացվել է, որ եթե կարագը 41 տոկոսով թանկացել է, դրան հակակշռում է խառը կանաչու գրեթե նույնքան էժանացումը: Կամ եթե գառան միսն է 28 տոկոսով աճել, դրան հակակշռում է կանաչ սոխի 18 տոկոսով էժանացումը: Ժողովուրդ ջան, կարագը թանկացել է, խառը կանաչի կերեք: ԿԲ նախագահն ասաց, որ գիտությունը պարզել է, որ կարագն օգտակար է: Գիտե՞ք, թե գիտությունը երբ է պարզել, որ խառը կանաչին օգտակար է, գիտե՞ք, թե ինչքան վիտամիններ կան մեջը: Գառան միսը թանկացել է, կանաչ սոխ կերեք, շատ օգտակար է, առանց կատակի: Կամ խոզի միսը թանկացել է, սխտոր կերեք, այ ձեր ցավը տանեմ: Բենզինը թանկացել է, բրդեք ավտոները, ձեռքերումդ ուժ չկա՞»,- հեգնանքով հավելեց Փաշինյանը:
Նա նկատեց, որ եթե կարագի միջազգային գները բարձրացել են,՝ ինչու՞ ՀՀ-ում գյուղացիներից մթերվող կաթի գինը չի բարձրացել. «Ի միջի այլոց, կարագը պատրաստում են կաթից, դա գիտությունը մեկ շաբաթ առաջ է պարզել, բայց թե ինչու՞ մեզ մոտ մթերվող կաթը չի թանկանում, դրա մասին ոչ ոք չգիտի»:


Անդրադառնալով թանկացած ապրանքների ցանկին, Փաշինյանը նշեց, որ դրանցից յուրաքանչյուրի կողքը գրված է, թե այդ ապրանքը սպառողական զամբյուղի մեջ որքան տեսակարար կշիռ ունի. «Կարագի տեսակարար կշիռը 1,082 է, իսկ խառը կանաչունը՝ ընդամենը 0,195: Այսինքն, թանկացած ապրանքներն իրենց տեսակարար կշռով ավելի ծանր են, քան էժանացած ապրանքները»:
«Երբ լսում եմ կառավարության ներկայացուցիչներին, ասում եմ՝ ոնց որ հայերեն են խոսում, ընդ որում` գրական, բայց ոնց որ իրականության մասին չեն խոսում: Նրանք իրականությունը վերցնում են, գցում են «Google translate»-ի մեջ, կնոպկան սեղմում են ու կարդում ստացված տեքստը: Նրանք, ըստ էության, ամեն ինչ ճիշտ են ասում, բայց «Google translate»-ով են ասում: ՊԵԿ-ի փոխնախագահն ասում է` ի՞նչ եք անհանգստանում, վերադարձել ենք 2015-ի գների մակարդակին: 2015-ը գնաճի մեր երազանքների մակարդա՞կն է: Ֆինանսների նախարարն էլ, բոյով, սիրուն, կրթված, այսօր ասում է 2011-ին 7 տոկոս գնաճ է եղել, մա՞րդ է մեռել: Փակեք լսումները, կանգնացրեք լսումները, իջնենք գնանք տներով: Այսինքն` մեր չափանիշը մարդ մեռնե՞լն է»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ այս լսումները իշխանությունը կազմակերպում է, որ ասի՝ Հայաստանում գնաճ չի եղել:
Իր խոսքի վերջում նա կոչ արեց ՀՀ քաղաքացիներին փետրվարի 5-ին ժամը 18.00-ին հավաքվել «Մոսկվա» կինոթատրոնի մոտ. «որպեսզի մենք բարձր տրամադրությամբ` ուրախ ու ձրի կյանքի համար մեր շնորհակալությունը հայտնենք իշխանությանը, որ նման իրականություն է շնորհել բոլորիս»։

Դիտվել է՝ 1759

Մեկնաբանություններ