Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ուժեղ աջակցություն է ցուցաբերում Իրանի իշխանություններին, և տարածաշրջանի երկրները կարող են ապավինել Իրանի զինված ուժերին՝ հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Թեհրանում Ազգային բանակի օրվան նվիրված արարողության ժամանակ։ Իրանի նախագահը Իսրայելի վրա հարձակումը համարել է սահմանափակ գործողություն՝ շեշտելով. «Եթե Թեհրանը ցանկանա լայնածավալ գործողություն իրականացնել Իսրայելի դեմ, այս ռեժիմից ոչինչ չի մնա»։                
 

Կարեն Կարապետյանը և Սաադ Հարիրին քննարկել են տնտեսական կապերի ընդլայնման հեռանկարները

Կարեն Կարապետյանը և Սաադ Հարիրին քննարկել են տնտեսական կապերի ընդլայնման հեռանկարները
25.01.2018 | 13:56

Դավոսում շարունակվող Համաշխարհային տնտեսական համաժողովում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանդիպել է Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիի հետ: Կարեն Կարապետյանը նշել է, որ Հայաստանը և Լիբանանն ավանդաբար ամուր և բարեկամական հարաբերություններ են ունեցել, և Հայաստանի կառավարությունն ուզում է դրանք առավել խորացնել ու ընդլայնել:

Վարչապետները կարևորել են Լիբանանի հայ համայնքի դերը երկու երկրների փոխգործակցության և ամուր կապերի տեսանկյունից: Կարեն Կարապետյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական զարգացման միտումներն ու բարեփոխումները՝ նշելով, որ անցած տարի բավականին լավ ցուցանիշներ են արձանագրվել, և կառավարությունը վճռական է շարունակելու բարեփոխումները: Անդրադառնալով համագործակցության հեռանկարներին՝ ՀՀ վարչապետը տեղեկացրել է, որ Հայաստանը, լինելով ԵԱՏՄ անդամ, ԵՄ-ի հետ ունենալով GSP+ առևտրային ռեժիմ և Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր, շատ լավ հարաբերություններ ունենալով Իրանի հետ, կարող է հետաքրքիր լինել լիբանանցի գործարարների ու ներդրողների համար:


Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին ասել է, որ իրենք մտադիր են սերտորեն աշխատել Հայաստանի ու հայկական բիզնեսի հետ և պատրաստակամ են կոնկրետ քայլեր իրականացնել այդ ուղղությամբ: Սաադ Հարիրին վարչապետ Կարեն Կարապետյանին հրավիրել է Լիբանան, հրավերը սիրով ընդունվել է:

Դիտվել է՝ 625

Մեկնաբանություններ