ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, պաշտոնը լքելուց առաջ, հրաժեշտի խոսքում ասել է, որ ՈՒկրաինայում խաղաղության հասնելը պարադոքսալ կերպով կախված է Կիևին մատակարարվող զենքի քանակից։ Նա նաև նշել է, որ պետք է խաղաղ բանակցություններ վարել Ռուսաստանի մասնակցությամբ, և վստահություն է հայտնել, որ ՈՒկրաինան կդառնա դաշինքի անդամ։               
 

Պահանջը` չլինել կողմնակալ

Պահանջը` չլինել կողմնակալ
26.01.2018 | 00:39

Շաբաթն անչափ եվրոպական ստացվեց. Լոնդոն, Փարիզ, Ստրասբուրգ, Դավոս: Բոլոր կենտրոններում էլ, կարծես, անելիք կար: Գլխավորը, սակայն, Ֆրանսիայում էր: Առաջին անգամ պետք է հանդիպեին Ֆրանսիայի նորընտիր նախագահ Էմանուել Մակրոնը և Հայաստանի ապագա «վարչապետ» Սերժ Սարգսյանը, որից հետո ԵՄ համաձայնագիր կնքած Հայաստանն առաջին անգամ, գրեթե հավասարազոր կարգավիճակում, հանդես պիտի գար ԵԽԽՎ-ում:


Ասենք կարճ: Ստացվեց: Առավել քան: Դատելով Մակրոն-Սարգսյան հանդիպման դիվանագիտական նրբություններից, զի «սատանան» ու ճշմարտությունը համատեղվում են հենց մանրամասների-դիվանագիտական ժեստերի մեջ:
Եվ այնուհանդերձ, ինչու նախահարձակ Մակրոնը, որն իր օրերում գրեթե մարտահրավեր նետեց Թրամփին, վերջինիս ձեռքն անհարկիորեն շատ երկար սեղմելով, հասկացնելու, որ Եվրոպայում ամբողջական լիդերություն հաստատել Թրամփին չի հաջողվի, անչափ ջերմ, անբացատրելի բարեկամական թրենդի մեջ «պահեց» Սերժ Սարգսյանին` հանդիպման ողջ ընթացքում (նկատենք` ինքն էր մղվում ողջագուրվելու, ձեռքը հարազատորեն դնում էր ՀՀ նախագահի ուսին, ստեղծում մթնոլորտ, թե վերջինս «տանն» է): Երբ Մակրոնի գոյությունը այս ողջ ընթացքում գրեթե չէինք էլ զգացել` չնայած Հայաստանի նկատմամբ Ֆրանսիայի կուրացիոն կարգավիճակին:


Կրկին ասենք կարճ: Ճիշտ է, երիտասարդ, աջակողմյաններին վաբանկ հաղթած Մակրոնին չհաջողվեց դառնալ Եվրոպայի լիդեր, չնայած այդ շանսը լիովին առկա էր. Բրիտանիան ու Թերեզա Մեյը «բրեքզիթի» մեջ էին, Անգելա Մերկելը չէր կարողանում կառավարություն կազմել, դաշտը բաց էր, այնուհանդերձ, Մակրոնի ելիսեյան պահվածքը միանշանակ ազդակն էր` ողջ «Յուրոփի», հանդեպ եվրամիութենավորված Հայաստանի, հանդեպ ապագա վարչապետ Սերժ Սարգսյանի: Ասել է` դրանով «Յուրոփը» «ադաբրյամս» էր հայտնում իր հյուրին:
Պակաս հետաքրքիր չէր նաև հայաստանյան ԵԽԽՎ պասաժը: Սերժ Սարգսյանը հինգ տարի առաջ ԵԽԽՎ ամբիոնը թողել էր լուրջ սկանդալով (Արփինե Հովհաննիսյան-Զարուհի Փոստանջյան երկվությամբ). նա այդ ամբիոնի մոտ վերադարձավ որպես «մարտը» շահած թեկնածու: Ոչ միայն որպես ԵՄ համաձայնագիրը իր վերջնակետին հասցրած գործիչ, որը, ճիշտ է, չի եղել «պատերազմի առաջնորդ», բայց և պահանջատեր է, որը եվրոպական ժողովրդավարական կառույցից ունի բողոք` չլինել կողմնակալ, մանավանդ երբ հարցը վերաբերում է անչափ ցավոտ ղարաբաղյան հակամարտությանը, ջուր չլցնել խաղաղ հանգուցալուծման հակառակորդների ջրաղացին, չհիասթափեցնել հայ հանրությանը եվրոպական արժեքներից:


Ի դեպ, ԵԽԽՎ-ն այդ նույն օրերին «մեղքերը» քավելու նոր թրենդ էր սկսել, ԵԽՀՎ նախկին նախագահ Պեդրո Ագրամունտի «գնալուց» հետո կանգ էր առել Միլիցա Մարկովիչի վրա, հակահայկական-կոռուպցիոն զեկույցի «մասով»: Եվ` ոչ միայն:
Սակայն Սերժ Սարգսյանի այցի պիկը, թերևս, Մամեդ Սեյիդովին պարգևած խոր ֆիասկոն էր: Պատասխանն անթերի էր: Այազ Մութալիբովին իր և Ադրբեջանի միջև «վկա» կարգելու մենթալ պլանը` աննախադեպ: Անխոցելի: Բայց առավել գնահատելի էր հայերեն խոսքի այն մաներան, որով անգլախոս Սեյիդովին մաստեր-կլասի տարավ ցեղասպանություն տեսած-Արցախի պատերազմում հաղթած երկրի ներկայացուցիչը (դուք ասեք` վարչապետը):
ՈՒ քանի որ օճորքը լսում է, իսկ պատերը վկայում են, նույն գիշեր ազերիների կազմակերպած հերթական դիվերսիան հերթական անգամ արդարորեն հետ շպրտվեց հայոց հողից` աստվածաշնչորեն թույլ տալով, որ «շունը հետ դառնա իր իսկ փսխածին»:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 3173

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ