«Մենք խրախուսում ենք կողմերի միջև խաղաղության գործընթացը և հուսով ենք հասնել կայուն խաղաղության Ադրբեջանի և Հայաստանի միջև: Հարավային Կովկասում խաղաղությունը կարևոր է տարածաշրջանի բնակիչների, սևծովյան տարածաշրջանի և ընդհանրապես անդրատլանտյան անվտանգության համար»,- Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մամուլի ասուլիսում ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը:                
 

Ասում են...

Ասում են...
26.01.2018 | 09:51

...թե նախորդ հինգշաբթի տեղի ունեցած ՀՀԿ ԳՄ նիստը բավականին հետաքրքիր է անցել: Սերժ Սարգսյանը ծերակույտին ներկայացրել է ՀՀ նախագահի միակ թեկնածու Արմեն Սարգսյանի անցած ուղին, թվարկել նրա առավելությունները, ապա առաջարկել է «ծերերին» անկեղծ-բաց քննարկում անցկացնել, հայտնել իրենց մոտեցումները, տեսակետները:

Որևէ մեկն ինքնահաստատվելու առիթը բաց չի թողել` մեկ առ մեկ արտահայտվել են, միաձայն համաձայնել կուսակցության ղեկավարի խիստ «իմաստուն» որոշման հետ: Լուռ է եղել միայն վարչապետ Կարեն Կարապետյանը: Նա ոչինչ չի ասել, ոչնչի չի արձագանքել` «բացակա» նստած է եղել: Սերժ Սարգսյանը հարցրել է. «Կարեն, բա դու բան չունե՞ս ասելու»: «Ո՛չ»,- արձագանքել է Նա: «Ճիշտ էլ անում ես»,- բազմանշանակ ասել է Սերժ Սարգսյանը:

Դիտվել է՝ 9566

Մեկնաբանություններ