Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

«Ռեալի» հերթական տհաճ անակնկալը

«Ռեալի» հերթական տհաճ անակնկալը
26.01.2018 | 12:32

Սկուդետեում «Լացիո»-«ՈՒդինեզե», «Սամպդորիա»-«Ռոմա» դիմակայությունների տեսքով այս չորս թիմերը մարեցին իրենց «ճիտին» պարտքը, Անգլիայում հայտնի դարձան լիգայի գավաթի եզրափակչում հանդես գալու իրավունք ձեռք բերած թիմերը, իր միլիոնավոր երկրպագուների համար «Ռեալն» արեց կաթվածահարույց հերթական քայլը:

ԱՆԳԼԻԱ
Մրցակցի հարկի տակ կայացած պատասխան խաղում էլ «Մանչեստր Սիթին» հաղթանակ տոնեց, ու կրկին «Բրիստոլը» համառեց մինչև վերջ (հավելյալ ժամանակի չորրորդ րոպեին այն նույնիսկ հաշիվն է հավասարեցրել՝ 2:2, սակայն «քաղաքաբնակները» խփել են հաղթական գոլը), ու հերթական անգամ հասկանում ես, թե ինչքան կարևոր բան է արժանապատվության գիտակցումը: Այո, «Բրիստոլը» երկու խաղում էլ պարտվեց, սակայն դաշտից հեռացավ գլուխը բարձր, որովհետև արեց կարողացած հնարավորը, ու խոշոր հաշվով այնքան էլ նրա մեղքը չէ, որ «Մանչեստր Սիթիի» կողքին իր դրամապանակի պարունակությունը գրեթե զրոյական մեծության է ու «քաղաքաբնակների» պես չի կարող խաղադաշտ հանելու շռայլություն իրեն թույլ տալ գոնե մի ֆուտբոլիստի, որի տրանսֆերային արժեքը գոնե մոտենա օրվա մրցակցի պահեստայինների նստարանին նստած ցանկացած մեկի տրանսֆերային արժեքին:
Լիգայի կիսաեզրափակչի մյուս խաղում հանգամանքների բերումով վերջին շրջանում իրար հետ հաճախ մրցակցող «Արսենալ»-«Չելսի» զույգն էր վիճարկում ուժեղագույնին: Զինագործների թիմը, որն այսուհետ այնտեղ Հենրիխ Մխիթարյանի հանդես գալով եթե ոչ ամբողջովին, գոնե կիսով չափ հայկական ակումբի կարգավիճակ է ստանում մեզ համար, կամային հաղթանակի է հասել (2:1), ու ստացել եզրափակչում հանդես գալու իրավունք:

ԻՍՊԱՆԻԱ
«Աթլետիկոյի» հետ երկրի գավաթի մեկ քառորդի երկրորդ խաղն էլ «Սևիլիայի» համար եղավ հաղթական (3:1), ինչը նշանակեց, որ անդալուզցիները կիսաեզրափակչում են, ապագա մրցակցի սպասումների մեջ:
«Ալավես»-«Վալենսիա» դիմակայության երկրորդ խաղը նույնությամբ կրկնել է կողմերի առաջին մրցակցության 2:1 հաշիվն ու բերել լրացուցիչ խաղակեսերի խաղարկության: Այն հաղթող կողմին ի հայտ չի բերել, գործողության մեջ են դրվել հետխաղյա 11-մետրանոցները: Հաջողությունը ժպտացել է վալենսիացիներին:
Իր միլիոնավոր երկրպագուներին հերթական տհաճ անակնկալն է մատուցել Մադրիդի «Ռեալը»: Կողմերի առաջին հանդիպման 1:0 հաշվին «Լեգանեսը» պատասխանել է արտագնայում տոնած 2:1 հաշվով հաղթանակով ու դուրս եկել կիսաեզրափակիչ:
Իսպանականի մեկ քառորդի վերջին հանդիպումը երեկ ուշ երեկոյան էր, Բարսելոնում: Կատալոնցիները պիտի փորձեին ձերբազատվել առաջին հանդիպման ամոթի մրուրից:

ՖՐԱՆՍԻԱ
Երկրի գավաթի 1/16 եզրափակչի խաղերից անդրադառնում ենք նրանց, որտեղ զույգերից գոնե մեկը բարձրագույն խմբի ներկայացուցիչ է:
Ֆանտաստիկ լարված են եղել «Նանտ»-«Օսեր», «Մոնպելիե»-«Լորիան» ճակատումները, որոնք ավարտվել են նույն 4:3 հաշվով: Առաջինի դեպքում՝ հօգուտ հյուրերի, երկրորդի դեպքում՝ հօգուտ տանտերերի:
Գոլառատ հանդիպում է արձանագրվել «Պարի Սեն Ժերմեն»-«Գենգամ», «Մոնակո»-«Լիոն» դիմակայություններում: Առաջինում տանտերերը մրցակցությունը շահել են 4:2 հաշվով, երկրորդում առավել հաջողակ են եղել հյուրերը՝ 2:3:
«Բուր-ան-Բրես Պերոն»-«Թուլուզ» մրցակցությունում հյուրերի ձախողումը սկսվել է այն բանից, երբ դաշտում մնացել են տասը հոգով՝ 2:0: Նույնպիսի հաշիվ է արձանագրվել «Էպինալ»-«Մարսել» դիմակայությունում, սակայն հօգուտ հյուրերի:
Խաղի հիմնական ժամանակը ոչ-ոքի է ավարտվել «Կանետ Ռուսիլիոն»-«Կանն» մրցակցությունում (1:1), նույնպիսի վախճան է ունեցել լրացուցիչ ժամանակը (0:0), հետևաբար հաղթողը որոշվել է տասնմեկմետրանոցներով, որտեղ առավել հաջողակ են եղել «Կաննի» ներկայացուցիչները: Նմանակերպ ավարտ են ունեցել «Տրուա»-«Սենտ Էտիեն» (հ. ժ.՝ 1:1, լր.՝ 0:0), «Տուր»-«Մեց» (հիմնական և լրացուցիչ ժամանակներ՝ 0:0) հանդիպումները: Տասնմեկմետրանոցներով հաղթել են «Տրուան» ու «Մեցը»:
1/16-ից մնացել է անցկացնել «Ստրասբուրգ»-«Լիլ» մրցակցությունը: Այն կայացել է երեկ ուշ երեկոյան:

ԻՏԱԼԻԱ
«Լացիո»-«ՈՒդինեզե», «Սամպդորիա»-«Ռոմա» դիմակայություններով սկուդետեում այլևս չմնաց թիմ, որ պակաս անցկացրած խաղ ունի: «ՈՒդինեզեի» նկատմամբ հռոմեացիների տոնած վստահ հաղթանակը նրանց 46 միավորով տեղ ապահովեց երրորդ հորիզոնականում: Ինչ առնչվում է երկրորդ մրցակցությանը՝ կողմերը բավարարվեցին մեկական գոլի փոխանակմամբ: Ընդ որում, իտալական «գայլերը» պարտությունից խուսափել են մրցավարի հավելած ժամանակահատվածում՝ 1:1: Նկատենք, որ այս արդյունքը նույնությամբ թողեց մրցաշարային աղյուսակում թիմերի ունեցած դիրքերը՝ շարունակելով նրանց պահել եվրագոտում:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1747

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ