Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Կարեն Կարապետյանը Դավոսում ԱԶԲ նախագահի հետ քննարկել է մի շարք ծրագրեր

Կարեն Կարապետյանը Դավոսում ԱԶԲ նախագահի հետ քննարկել է մի շարք ծրագրեր
27.01.2018 | 15:44

Դավոսում վարչապետ Կարեն Կարապետյանը հանդիպել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) նախագահ Թեքհիկո Նակաոյի հետ: Հանդիպմանը քննարկվել են Հայաստանում Բանկի աջակցությամբ իրականացվող մի շարք ծրագրեր, այդ թվում՝ ենթակառուցվածքների զարգացման, տրանսպորտի, ճանապարհաշինության, սեյսմիկ անվտանգության բարելավման և բազմաթիվ այլ բնագավառներում:


Վարչապետը Բանկի նախագահին է ներկայացրել Հայաստանի տնտեսության մեջ նախորդ տարի գրանցված դրական արդյունքները և վստահեցրել, որ կառավարությունը վճռական է բարեփոխումների իրականացման հարցում:
ԱԶԲ նախագահը նշել է, որ Հայաստանում իրականացվող աշխատանքների հաջող ընթացքը թույլ է տալիս խոսել ավելի մեծ ծավալով ծրագրերի իրագործման մասին, որոնք նոր ոլորտներ կընդգրկեն: Կարեն Կարապետյանը Թեքհիկո Նակաոյին հրավիրել է այցելել Հայաստան, և պայմանավորվածություն է ձեռք բերել, որ ԱԶԲ նախագահն իր այցը կկատարի 2018-ի առաջին կիսամյակում:

Դիտվել է՝ 669

Մեկնաբանություններ