«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Նաիրա Զոհրաբյան. Բաքվի Նյուրնբերգը դեռ առջևում է

Նաիրա Զոհրաբյան. Բաքվի Նյուրնբերգը դեռ առջևում է
27.01.2018 | 15:52

ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը լիագումար նիստում խոսել է զինված հակամարտությունների ժամանակ երեխաներին սպառնացող վտանգների մասին ու հիշեցրել ապրիլյան պատերազմի ժամանակ Թալիշում զոհված 12-ամյա Վաղինակի մասին. «Մենք այսօր իրապես անչափ զգայուն և կարևոր խնդիր ենք քննարկում՝ ինչպե՞ս պաշտպանել երեխաներին զինված հակամարտություններից։ Այսօր մենք ունենք Սիրիայում, Եմենում, Մյանմարում ռազմական հակամարտությունների արդյունքում սպանված, խոշտանգված, բռնության զոհ դարձած երեխաների դաժան վիճակագրություն։


Նույնքան անմարդկային է վիճակագրությունը՝ ԴԱԻՇ-ի ոճրագործություններին զոհ դարձած երեխաների։ Բայց երեխաները սպանվում և բռնության զոհ են դառնում ոչ միայն աշխարհի թեժ կետերում, այլ նաև սառը պատերազմի մեջ գտնվող երկրների տարածքներում: Եվ քանի որ զեկույցում անդրադարձ կա նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, ապա, այո, այդ հակամարտության զոհեր շարունակում են լինել նաև երեխաները, կանայք, տարեցներ։ Որևէ բանական մարդու համար չի կարող տարբերություն լինել, թե հակամարտության զոհ դարձած երեխան ի՞նչ ազգության է՝ սիրիացի, եմենցի, հայ, թե ադրբեջանցի։ Բայց երբ 2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմը Ադրբեջանը սկսում է՝ թիրախ ընտրելով և «Գրադ» կայանքից ռմբակոծելով Ներքին Ճարտար գյուղի միջնակարգ դպրոցը և հատուկ ժամ է ընտրում՝ երբ երեխաները հավաքված են լինում դպրոցի բակում, ու սպանվում է 12-ամյա Վաղինակ Գրիգորյանը, ևս երկու երեխա վիրավորվում է, ես ստիպված եմ հարցնել զեկուցողին՝ սա իր երկրի՝ Ադրբեջանի պետական քաղաքականությու՞նը չէ՝ մշտապես թիրախ ընտրել քաղաքացիական անձանց ու քաղաքացիական բնակավայրերը։ Նույն օրը՝ ապրիլի 2-ին, Թալիշ գյուղ ներխուժելով, ադրբեջանական զինված ուժերը դաժանաբար սպանում են Խալափյանների ընտանիքի անդամներին, կտրում տարեց մարդկանց ականջները, սպանում և անարգում զինվորների: Կրկին ուզում եմ հարցնել՝ այս ամենը այդ երկրի պետական քաղաքականությու՞նը չէ։ Սահմանամերձ հայկական գյուղեր կան, որտեղ տարիներ շարունակ ցերեկային ժամերին թաղում չեն անում, որովհետև գյուղերի գերեզմանները գտնվում են ադրբեջանական կողմի դիտակետում։


Իսկ գրեթե ամենօրյա կրակոցների ժամանակ երեխաներին տեղափոխում են հատուկ ապաստարաններ և երաժշտություն են միացնում, որ երեխաները հոգեպես չխեղվեն ականների պայթյունի ձայնից։ Ես, իհարկե, հասկանում եմ, որ զեկուցողը չի ունենա քաղաքացիական խիզախություն՝ ընդունելու, որ հայատյացությունը իր երկրի պետական քաղաքականությունն է, այլապես կհայտնվի Իլգար Մամադովի կողքին։ Սակայն մեկ այլ ադրբեջանուհի, լրագրող ՈՒլքեր Իսմայիլգզին, սարսափով է խոսում Ադրբեջանի կրթության նախարարության կողմից հաստատված՝ «Նախադպրոցական երեխաների հայրենասիրական դաստիարակություն» մեթոդական ձեռնարկի մասին, որտեղ 5-6 տարեկան երեխաներին հարց են ուղղում՝ ո՞վ է հայը և ո՞րը պետք է լինի մեր քաղաքացիական պարտքը հայերի հանդեպ։


Եթե մենք ուզում ենք պաշտպանել մեր երեխաներին, մենք պիտի պաշտպանենք նաև նրանց հոգիներն ու մտքերը, տիկին Ֆաթալիևա, պաշտպանենք ատելության ու քսենոֆոբիայի քարոզից։ Որպեսզի մի օր, ինչպես ձեր ազգակից Իսմայիլգզին է ասում, երբ հաստատվի խաղաղություն, մենք չունենանք ատելությամբ անբուժելիորեն թունավորված սերունդ։ Բայց ես, այնուամենայնիվ, լավատես եմ և հավատում եմ, որ Բաքվի Նյուրնբերգը դեռ առջևում է»:

Դիտվել է՝ 3711

Մեկնաբանություններ