Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Վիգեն Սարգսյան. Բանակի արդիականացման 7-ամյա ծրագիրը պատրաստ է

Վիգեն Սարգսյան. Բանակի արդիականացման 7-ամյա ծրագիրը պատրաստ է
27.01.2018 | 16:01

Բանակի արդիականացման 7-ամյա ծրագիրը ներկայացվել է նախագահին` ՊՆ վարչական համալիրում կայացած նախարարին կից կոլեգիայի նիստի ժամանակ հայտարարել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝ նշելով, որ ծրագիրը նախատեսում է «զինված ուժերը հասցնել նոր ու բացառիկ մակարդակի»։


Կոլեգիայի նիստում ամփոփվել են 2017-ի արդյունքներն ու նախանշվել 2018-ի անելիքները։ Ամփոփելով 2017-ը՝ Վիգեն Սարգսյանն ընդգծել է, որ հայկական զինուժը պատվով կատարել է իր խնդիրները։ Նախարարը շեշտել է, որ 2017-ը հատկապես կարևոր տարի էր պաշտպանական ոլորտին վերաբերող օրենսդրությունն ամբողջությամբ վերանայելու և զինվորական ծառայության ու զինծառայողի կարգավիճակի նոր առանցքային դրույթներ սահմանելու համար:


Անդրադառնալով սոցիալական ծրագրերին՝ նախարարը կարևորել է բացառիկ թափանցիկության սկզբունքով գործող Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի գործունեության շարունակականությունը: Նա խոսել է առաջիկայում մեկնարկող սոցիալական նոր ծրագրի մասին, որը ենթադրում է բնակարանների ձեռքբերման հնարավորություն զինծառայողների համար՝ հիպոթեքային վարկավորման աննախադեպ պայմաններով: Ծրագիրը շուտով կներկայացվի կառավարություն: Ըստ նախարարի` տարին առանձնացել է ռազմակրթության բարեփոխումներով, որոնց մեկնարկը տրվել է Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի` նոր ու գերժամանակակից պայմաններով ուսումնական համալիր տեղափոխությամբ: Առաջիկայում կվերակառուցվի և կվերազինվի նաև Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը:

Դիտվել է՝ 1242

Մեկնաբանություններ