Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Իրանում կանխվել է ահաբեկչությունների շարք

Իրանում կանխվել է ահաբեկչությունների շարք
29.01.2018 | 14:24

Իրանի արևմուտքում ձերբակալվել է ԻՊ խմբավորման 16 անդամ, որոնք պատրաստվում էին ահաբեկչություններ իրականացնել սահմանամերձ և կենտրոնական քաղաքներում` ըստ ԻԻՀ պահապանների կորպուսի ցամաքային ուժերի հրամանատար Մոհամմադ Պակպուրի հայտարարության։

«Նաջաֆ» բազայում հայտնաբերված գրոհայինների թիվը եղել է 21, նրանցից մի քանիսը սպանվել են պահապանների կորպուսի մարտիկների հետ բախման ընթացքում, 16-ը ձերբակալվել են, 2-ը փորձել են փախուստի դիմել, սակայն գտնվում են իրանական ուժերի շրջափակման մեջ: Հակաահաբեկչական գործողության հետևանքով մահացել է 3 իրանցի զինծառայող:

Դիտվել է՝ 1258

Մեկնաբանություններ