Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Էդվարդ Նալբանդյան. Հուսանք, որ ադրբեջանական կողմը ևս մեկ անգամ հետ քայլ չի անի

Էդվարդ Նալբանդյան. Հուսանք, որ ադրբեջանական կողմը ևս մեկ անգամ հետ քայլ չի անի
30.01.2018 | 03:13

Կասպրշիկի գրասենյակի ընդլայնումը կարող է նպաստել հակամարտության ոլորտում լարվածության աճի նվազմանը և 1994-1995-ին ձեռք բերված համաձայնությունների իրագործմանը. խոսելով Կրակովում ադրբեջանցի իր գործընկերոջ հետ հանդիպումից հետո Կասպրշիկի գրասենյակի ընդլայնման շուրջ պայմանավորվածության մասին՝ ասաց ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:


«Այս պայմանավորվածությունները ձեռք էին բերվել դեռևս Վիեննայում, մի քանի առաջարկ էր արվել այն ժամանակ ԵԱՀԿ-ում նախագահող Գերմանիայի կողմից: Հայկական կողմերը՝ թե Հայաստանը, թե Արցախը, տվել էին իրենց համաձայնությունը: Սակայն Կասպրշիկի թիմի հնարավորություններն ընդլայնել հնարավոր չեղավ, որովհետև Ադրբեջանը շատ խոչընդոտներ առաջ բերեց: Կրակովում նախարարների մակարդակով սկզբունքային համաձայնություն է ձեռք բերվել մեկ քայլ առաջ անել՝ 7-ով ավելացնելով Կասպրշիկի թիմի միջազգային անձնակազմը»,- ասաց նա: Նա նաև նշեց, որ թե եռանախագահող երկրները, թե Հայաստանն իրենց հայտարարություններում նշել են՝ ի տարբերություն Ադրբեջանի, որն իրեն յուրահատուկ ստեղծագործ մոտեցումն է ցուցաբերում հանդիպումներից հետո, պատահական չէ, որ այդ երկրի հայտարարություններն ամբողջովին տարբերվում են այն հայտարարությունից, որն անում են Հայաստանը կամ եռանախագահող երկրները: «Նույնը պատահեց Կրակովից հետո: Ադրբեջանը դեռ լռում է, որևէ բան չի ասել նման համաձայնություն ձեռք բերելու մասին: Այդ մասին ասում են Հայաստանն ու եռանախագահող երկրները: Մոտ օրերս համանախագահներն այցելելու են տարածաշրջան՝ լինելով Ադրբեջանում, Հայաստանում և Արցախում: Հույս ունենանք, որ այդ պայմանավորվածությունը կիրագործվի, և ադրբեջանական կողմը ևս մեկ անգամ հետ քայլ չի անի»,- նշեց Նալբանդյանը: Նա անդրադարձավ նաև հետաքննության մեխանիզմների ներդրման հարցին՝ ընդգծելով, որ այդ մասին ոչ միայն պայմանավորվածություն էր ձեռք բերվել Վիեննայի գագաթնաժողովում, այլև այդ մասին խոսվում է առնվազն 8-9 տարի:


«Այս մասին առաջարկ էր արվել եռանախագահողների կողմից: Շատ անգամ եկել էինք փոխըմբռնման, որ պետք է այդ կառույցը ստեղծվի, բայց կրկին Ադրբեջանն էր հետ կանգնել պայմանավորվածություններից: Եռանախագահող երկրներն առնվազն 2 անգամ ասել էին, որ Հայաստանը տվել է համաձայնությունը և իրենք սպասում են Ադրբեջանի համաձայնությանը մեխանիզմի ստեղծման համար: Հարցը մնում է օրակարգում: Հուսանք, որ ապագայում դա հնարավոր կլինի ստեղծել, քանի որ այն կարող է կարևոր գործիք դառնալ ոչ միայն դեպքերի հետաքննության իմաստով, այլև գործիք տարածաշրջանում լարվածության նվազեցման համար, կարող է ծառայել որպես կանխարգելման գործիք»,- նշեց Էդվարդ Նալբանդյանը:
Նա անդրադարձավ Բաքվի պնդումներին, թե նրանք, ովքեր այցելում են Արցախ, հայկական քարոզչության զոհն են, և հայտնվելով Ադրբեջանի սև ցուցակում, ներողություն են հայցում և խնդրում են անունները դուրս հանել այդ ցուցակից:


«Ժամանակներն անցել են, և անհնար է բռնի ուժով սահմանափակել ազատ տեղաշարժի իրավունքը։ Եթե հավատանք Ադրբեջանի պնդումներին, որ նրանք, ովքեր այցելում են Ղարաբաղ, վերադառնում են և զղջում, այդ ցուցակը չէր ընդլայնվի և չէր դառնա 600, 700, որոնցից իրենց իսկ տեղեկությունների համաձայն` 5-6 հոգի են խնդրել այդ մասին: Ազգային ժողովում նախկինում ես նշել եմ, որ Լապշինի դեպքի հետ կապված` շատ ավելի կավելանա այցելությունների հոսքը Ղարաբաղ, բլոգերների հոսքը, ինչը տեղի ունեցավ: Կարդում եմ ադրբեջանական պնդումները, որոնք, իհարկե, որևէ կապ չունեն իրականության հետ, հատկապես, որ ցուցակի ջախջախիչ մեծամասնությունը պատիվ է զգում այդ ցուցակում լինելու համար: Եթե անգամ այդ մարդիկ խնդրել էին հանել ցուցակից կամ զղջում էին, նրանք բազմաթիվ հայտարարություններ են արել հետագայում, ինչպես և Լապշինն էր արել բացահայտիչ հայտարարություն Ադրբեջանի կողմից ձեռնարկվող ցուցակների և արգելքների մասին»,- նշեց նա:

Դիտվել է՝ 643

Մեկնաբանություններ