Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ամռանը կհեռանա

Ամռանը կհեռանա
30.01.2018 | 09:00

Ամենայն հավանականությամբ ամառային տրանսֆերային պատուհանում Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Գարետ Բեյլը կփոխի ակումբը՝ հայտնվելով Անգլիայում, իսկ ավելի ստույգ՝ «Մանչեստր Յունայթեդում»: Բնականաբար, այս տրանսֆերի դիմաց «արքայականն» անգլիական ակումբից ունի իր ակնկալիքը: Այն ի դեմս դարպասապահ Դավիդ դե Խեյայի է: Նկատենք, որ «Ռեալից» ֆուտբոլիստի հեռանալուն դեմ չէ ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը, որը մտմտում է արդեն այս ամառ ունենալ որակապես նոր կազմ: Խոսքը ակումբից հեռանալու պատրաստ ինը ֆուտբոլիստի մասին է, որոնց թվում է նաև Ռոնալդուն:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1636

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ