Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Արմեն Սարգսյան. Ես 20 տարի չեմ խոսել, որովհետև հեշտ չէ անձնական կյանքը պատմել բոլորին

Արմեն Սարգսյան. Ես 20 տարի չեմ խոսել, որովհետև հեշտ չէ անձնական կյանքը պատմել բոլորին
31.01.2018 | 12:31

Մեծ Բրիտանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անդրադարձել է Վազգեն Սարգսյանի հետ հակասությունների ու վեճի մասին շրջանառվող խոսակցություններին և ասել` սուտ լուրեր են, որ կարող են ազդեցություն ունենալ ոչ միայն երկրում ներքին, այլ նաև միջազգային հարաբերությունների վրա:


«Ես 20 տարի չեմ խոսել այդ մասին, որովհետև հեշտ չէ անձնական կյանքը պատմել բոլորին: 1997-ին ծանր հիվանդությամբ հիվանդացա: Սկզբում չէի գիտակցում դրա ծանրությունը: Ես երախտապարտ եմ մի քանի մտերիմների, որ ինձ հորդորեցին զբաղվել իմ առողջությամբ: Բժշկի զննությունից հետո պարզվեց ` լուրջ հիվանդություն ունեմ ու պետք է վիրահատվեմ: ՀՀ նախագահին ասացի այդ մասին, և նա ու շատ գործընկերներ պնդեցին, որ շտապ մեկնեմ վիրահատվելու: Ես երախտապարտ եմ նրանց, որ նրանք պնդեցին մեկնել Հայաստանից և վիրահատվել արտերկրում: Վիրահատվեցի ու մեկ ու կես տարի շատ ծանր բուժման ճանապարհ եմ անցել: Վստահ եմ, որ եթե նրանք ինձ չհամոզեին մեկնել Հայաստանից, դուք այժմ ուրիշի հետ հարցազրույց կանեիք»` Արամ Աբրահամյանին ասել է Արմեն Սարգսյանը։ «Ես շատ մարդկանց հետ եմ խոսում, ես շատ հանգիստ եմ խոսում մարդկանց հետ, փորձում եմ համոզել նրանց, լսել, խոսել: Վազգենի հետ բացառվում է, որ նման բան լիներ: Նրա հետ մենք շատ զվարճալի պատմություններ ենք ունեցել: Ես հասկանում եմ, որ եթե Վազգեն Սարգսյանը հրաշքով լիներ մեր կողքին, ու հայտարարեր, որ սուտ է, կլինեին սրամիտներ ու կասեին, որ դա քաղաքական կոնսպիրացիա է: Վազգենի հետ մենք շատ ենք թենիս խաղացել: ...Մենք պայմանավորվեցինք, որ եթե ինքը հաղթի, զինվորական մեկ դյուժին մեքենա եմ նվիրելու, իսկ եթե ես հաղթեմ, կտա՝ ինչ ցանկանում է: Ես շատ լավ էի խաղում թենիս, բայց ցանկացա էդ պահին ես պարտվեմ, որ նվերը տայի: ՈՒ այդպես էլ եղավ: Երբ արդեն վերադառնում էի Լոնդոն, Վազգենը եկավ ճանապարհելու: Նա չէր հաշտվել թենիսի խաղի արդյունքների հետ ու ասաց, որ ինքն էլ իր նվերն է բերել: Նվերը, իհարկե, վազգենական էր՝ բացեցի, տեսա ատրճանակ էր անվանական»` պատմել է Արմեն Սարգսյանը։

Դիտվել է՝ 1189

Մեկնաբանություններ