Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Արմեն Սարգսյանը իր ապրած կյանքի մասին

Արմեն Սարգսյանը իր ապրած կյանքի մասին
31.01.2018 | 12:36

Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան, ՀՀ նախագահի ՀՀԿ թեկնածու Արմեն Սարգսյանը «Շանթին» տված հարցազրույցում պատմեց իր մանկության մասին: «Մեծահարուստ չեմ ծնվել: Ապրել եմ, ինչպես` դուք, գուցե ապրել եմ ավելի ծանր մանկություն: Հորս կորցրել եմ 10 տարեկանում: Մայրս ինձ ու քրոջս պահելու համար աշխատել է երկու տեղ` առավոտյան 7-ից մինչև երեկոյան 7-ը»: «Ընդունելության քննություններին պարապելու համար ես եմ փող վաստակել: Ինչին որ հասել եմ, հասել եմ իմ աշխատանքի միջոցով, դա միակ ձևն է, որ ես հասկանում եմ, և այն օրինակն է, որ ես ստացել եմ: Ես որևէ մեկից որևէ կապիտալ նվեր չեմ ստացել, կյանքիս տարբեր շրջաններում ապրել եմ դժվար, և ելքը գտել եմ աշխատելով, պայքարելով»,- ասաց նա։

Անդրադառնալով երկրում 30 տոկոս աղքատության ցուցանիշին, Արմեն Սարգսյանն ասաց. «Չեմ կարծում, որ մեկը կարող է բարեգործությամբ լուծել հարցը: Հարցի լուծման ճանապարհը հստակ է` աշխատանք ունենալ և վարձատրվել այդ աշխատանքի համար, պահել իր արժանապատվությունը, դրանով դուրս գալ աղքատությունից: Եթե առաջադրվեմ և դառնամ ՀՀ նախագահ, իմ բոլոր ջանքերը ներդնելու եմ տնտեսությունը զարգացնելուն, աշխատատեղեր ստեղծելուն: Ներդրումներ ունենալն ինքնանպատակ չէ»: Ամփոփելով խոսքը, Արմեն Սարգսյանը հիշեցրեց հին արաբական ասույթ. «Եթե դու բարձունքին կանգնած ես, ներքևում կանգնած բազմաթիվ մարդիկ վերևից քեզ մրջյուն են թվում, բայց պետք է ուշադիր լինել՝ ներքևից նայող մարդիկ քեզ նույնպես մրջյուն են տեսնում»: «Ես չեմ կարծում, որ այն ճանապարհը, որ անցել եմ, որևէ օր թույլ կտան, որ ես որևէ անհատի, անկախ նրանից՝ աղքատ է, թե հարուստ, երիտասարդ է, թե ծեր, արհամարհական վերաբերվեմ»,- ասաց Արմեն Սարգսյանը։

Դիտվել է՝ 783

Մեկնաբանություններ