Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունել է ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանին

Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունել է ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանին
01.02.2018 | 13:10

Հունվարի 31-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունել է ՀՀԿ-ի նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանին: Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդգծել է, որ ուրախ է ընդունելու Հայոց Եկեղեցու հարազատ զավակին, ում հայրենասեր ու եկեղեցանվեր ոգին իր գործնական դրսևորումներն է ունեցել անցնող տարիներին ազգային կյանքում: Նորին Սրբությունը հույս է հայտնել, որ Արմեն Սարգսյանը դրական կարձագանքի կատարված առաջարկին` պետական կառավարման բնագավառում իր փորձառությունը, հնարավորությունները և Սփյուռքի հետ կապերը ծառայեցնելով հայրենի երկրին և աշխարհասփյուռ ժողովրդին: Արմեն Սարգսյանը, շնորհակալություն հայտնելով հանդիպման առիթով, Վեհափառ Հայրապետին տեղեկացրել է ազգային կառույցների, հասարակության տարբեր հատվածների և կուսակցությունների հետ ունեցած հանդիպումների և սփյուռքյան համայնքներ ծրագրվելիք այցերի մասին:

Անդրադառնալով ՀՀ չորրորդ նախագահի հանգամանքին և առաքելությանը` նա ընդգծել է, որ երկրի կառավարման նոր պայմաններում այն տարբերվելու է նախորդներից, նրան հաղորդվելու է նոր իմաստ և ձևավորվելու է նոր մշակույթ: Արմեն Սարգսյանը կարևորել է ողջ ազգի հոգևոր առաջնորդի օրհնությունն ու աջակցությունը:

Դիտվել է՝ 844

Մեկնաբանություններ