«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Ամերիկյան երազանքը փոխարինվում է անգլիականով

Ամերիկյան երազանքը փոխարինվում է անգլիականով
02.02.2018 | 01:35

Հայաստանում Արմեն Սարգսյանի առաջին հարցազրույցից հետո հեքիաթը փոխվում է:

Հայոց մեջ հեքիաթը երկար տարիներ` «Խելացի ես ու անգին ես, թագավոր ախպեր, Գագիկ Ծառուկյան» մոտիվներով էր: Գաղտնիք չէ, Ծառուկյանը, որ այդպես էլ չդարձավ քաղաքական գործիչ, իր իմիջը պահեց, քաղաքական լուրջ դիվիդենդներ շահեց, ասպարեզում մնաց հենց այդ հեքիաթի շնորհիվ. ժողովուրդը գորովանքով էր ընդունում իր երանքից դուրս եկած հասարակ «տղուն», որին բախտը ժպտացել էր` դարձնելով «թագավոր ախպեր», որն էլ չէր մոռանում իրեն ծնած ժողովրդին` բարեգործության էր «ենթարկում» նրան, խոսում էր նրա լեզվով, ժպտում` շեղ, վիզը թեքած, գրկում իրեն մոտեցող տատիկներին, բարձրացնում օդ և այդպե՜ս շարունակ:


Հեքիաթն ավարտվեց: Համակարգը, որը լավ է հասկանում թե՛ հեքիաթներից, թե՛ դրանց թողած դրական ու բացասական ազդեցություններից, սահմանադրությունը փոխելուն զուգընթաց, անցավ նաև հեքիաթների փոփոխության: Ոչ միայն սեփական երկարակեցության, աշխարհաքաղաքական զարգացումների, առաջին հերթին` տրանսֆորմացիոն, աստրալ կոդերի ընկալման, այլև դրանց գործառնական նշանակությունը կարևորելու համար:
ՈՒ Արմեն Սարգսյանը, որը յուր «ոտներով» մաշել էր մեծ Ռուսիան, ծեր «Յուրոփն» ու աշխարհն ընդհանրապես, շատ լավ է հասկանում` հեքիաթի հերոսն արդեն ինքն է: ՈՒ հեքիաթը միանգամից փոփոխելու հնարավորությունը խելամտորեն առկախեց (իրականում նա Սերժ Սարգսյանից նոյեմբերին էր նախագահ դառնալու առաջարկն ստացել ու համաձայնել), եկավ Հայաստան` «հանդիպելու» բոլորին, իբր հասկանալու` համաձա՞յն է ինքը, թե՞ ոչ:


ՈՒ քանի որ հեքիաթից բացի կա նաև իրականություն, դառնանք նրա հարցազրույցի երկրորդ շերտին, որովհետև առաջին շերտում հարցազրույցը խիստ մշակված, հոյակապ մոնտաժված, բոլոր շեշտադրումներն ի հարկի անթեղված էին. Վազգենի «թեման» խիստ նրբագեղ փակված էր` Վազգենին «նվիրաբերած» զրահամեքենաների ասքով, էլ ավելի նրբագեղ էր նրա ենթագիտակցական կապը իմպրեսիոնիստներից Կլոդ Մոնեի հետ. մեծ կոլեկցիոներ Արմեն Սարգսյանն անվերջ Մոնեին էր հիշատակում. այո՛, Մոնեն իմպրեսիոնիստներից ամենաէսթետն էր, Վան Գոգի նման խելագար չէր` ականջը կտրեր, ուղարկեր սիրուհուն, հետո էլ ինքնասպանություն գործեր. նա կանոնիկ էր, ինչպես մեր հերոսը: Բայց Մոնեի հմայքը նաև այլ բանում է. նա, ինչպես Արմեն Սարգսյանի տիկին, հեքիաթագիր Նունե Սարգսյանը, Թեմզայի սիրահար էր (տե՛ս Մոնեի համանուն նկարը. գուցե մի օր ժամանակ գտնենք` ենթագիտակցական այս կապերն ու տիկին Նունեի հեքիաթները մեկնելու):
Սակայն հարցազրույցի գագաթը Ռեյչելն էր՝ «Աստծո լույս» անունով Սարգսյանների ամերիկացի հարսը, որ կնքվել է հայոց եկեղեցում ու ստացել Լուսինե անունը: Իսկ դուք ասում եք` որդիները բրիտանացի են` կնոջ հարցազրույցում: Իր` Արմեն Սարգսյանի հարցազրույցում նրանք պատվավոր հայեր էին: Պարզվեց:


Եվ այնուհանդերձ, հանուն անկեղծության ասենք` չստացվեց լավ կոկել-սոկել, հայերեն ասած` «լղոզել» որդիների ապաինտեգրացման ցավոտ գործընթացը: Խիստ անհաջող էր նաև ինքնուրույն ամեն ինչի հասնելու, կլանների չպատկանելու Արմեն Սարգսյանի պնդումը: Չէ, մենք հո չե՞նք ասում` արքայազն Չառլզն ու Անգլիայի թագուհին «կլան» են: Քավ լիցի: Բայց և նրբակենտրոն, աշխարհակենտրոն արքայական ընտանիքին հասնելու համար ահագին բաների միջով պետք էր անցնել, չէ՞: Այդ դաժան, իրապես դժվարին ճանապարհին մեր հեքիաթի հերոսը, փաստորեն, նույնպես «հեփի էնդ» է գրանցել: Երջանիկ ավարտ:

Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 3126

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ