Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Ազգերը ամենից շատ տառապել են և կտառապեն իրենց տականքների երեսից» Գարեգին ՆԺԴԵՀ

«Ազգերը ամենից շատ տառապել են և  կտառապեն իրենց տականքների երեսից» Գարեգին ՆԺԴԵՀ
02.02.2018 | 02:44

Շարունակվում է արշավն ազգային արժեքների ու դեմքերի դեմ: Սա համակարգված ծրագիր է, որն այժմ իրականացվում է: Մարդկության թշնամի ուժերը համատարած հարձակման են անցել ազգային հավատի, ընտանիքի, լեզվի և այլ արժեքների դեմ: Այժմ հերթը ազգային հերոսներինն է, որոնք կարող են առաջնորդել ազգերին: Առաջնորդների էներգետիկան ի վիճակի է հրաշքներ գործելու: Ոմանց, այդ թվում` հրեա և ռուս «քաղաքական գործիչներին» ու «մասնագետներին», հանգիստ չի տալիս ռազմական, քաղաքական, պետական գործիչ, հրապարակախոս և իմաստասեր Գարեգին Նժդեհի (Գարեգին Տեր-Հարությունյան, 1886-1955 թթ.) վիթխարի և լուսեղեն կերպարը: Եվ դա բնական է, քանի որ Նժդեհը հենց ազգային արժեքների լավագույն մարմնացումն է:


Այժմ Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի մի խումբ պատգամավորներ՝ Սերգեյ Մարկովը (հրեա), Իլդար Բիկբաևը, Դիոնիս Կապտարը, Ալեքսանդր Փերենջիևը և այլ սինլքորներ, ադրբեջանական գումարներով սնված, վայրահաչում են իբր թե ՀՀ-ում ֆաշիզմի վերածնման մասին: Փորձագետների կարծիքով՝ հակահայկական այս գործունեությունը ֆինանսավորում է Հեյդար Ալիևի հիմնադրամը: Հրեաներն այսպիսի եղանակով նաև նպատակ ունեն թշնամանք հարուցելու հայերի և ռուսների միջև: Այս գործիչները մտադիր են դիմելու ՄԱԿ և պահանջելու պատժամիջոցներ կիրառել ազգային այդ դեմքերի նկատմամբ: Նրանք նկատի ունեն Գարեգին Նժդեհին, Դրաստամատ Կանայանին (1883-1956 թթ.) և այլ ազգայնականների, որոնք խելամտորեն ստեղծել էին Հայկական լեգեոնը համակենտրոնացման ճամբարներում գտնվող հայ գերիներին փրկելու նպատակով: Դա արվել էր նաև քաղաքական այն հաշվարկով, որ եթե Ստալինգրադում խորհրդային զորքերը պարտվեին, ապա հայերը կարողանային դիմագրավել թուրքերի ներխուժմանը:
Գ. Նժդեհը Ռուսաստանի կայսրության բանակի կադրային սպա էր և երդում էր տվել կատարել զինվորական իր պարտքը, պահպանել երկիրն ամեն տեսակի թշնամիներից, և տաղանդավոր զորահրամանատարը հավատարիմ եղավ իր երդմանը:


Իսկ մարկովները հանդես են գալիս Ռուսաստանի, Հայաստանի և համամարդկային բարոյական սկզբունքների դեմ: Նրանց կարծիքով՝ մենք իրավունք չունենք պաշտպանելու մեր հայրենիքը և հայոց քաղաքակրթությունը: Այսպիսի ստոր գործելակերպով նրանք միտումնավոր խարխլում են հայ-ռուսական գործընկերային փոխշահավետ հարաբերությունները, որպեսզի պղտոր ջրում ձուկ որսան: Նմանօրինակ վարքագիծը ձեռնտու չէ նաև ռուսներին, քանի որ ստեղծում է ավելորդ խնդիրներ և թշնամական միջավայր իրենց դեմ:


Հակահայկական այս կատաղի հոգեգարության մեջ առկա է նաև աշխարհաքաղաքական գործոն: Երբ ՀՀ-ն 2017 թ. նոյեմբերի 24-ին Եվրոպական միության հետ կնքեց համագործակցության համաձայնագիր, ռուսաստանյան գաղափարական և քարոզչական թիմն սկսեց կայսերական պղտոր հակումներ դրսևորել մեր երկրի նկատմամբ: Այս պահվածքի քաղաքական ենթատեքստը Ադրբեջանին ամեն կերպ ԵԱՏՄ անդամ դարձնելն է: Իսկ հայկական կողմը դրա դեմ հաջող հակաքայլ չի կարողանում մշակել: Սա նաև ցույց է տալիս, որ քաղաքական մեր վերնախավը մոռացել է նժդեհյան հայակենտրոնության և ազգային ուղենիշի մասին:
Խառնափնթոր այս վիճակից օգտվում է, Նժդեհի ձևակերպմամբ, մեր տականքը, որը վարում է իր խաղը, այն է՝ ազգայնականության թեմայի միջոցով սրել հայ-ռուսական հարաբերությունները, կտրվել Ռուսաստանից և վերջնականապես անցնել եվրոպական կերակրատաշտին: Արևմուտքը շռայլորեն կտա գումարներ իր այլանդակ բարքերը և նիստուկացը ՀՀ-ում արմատավորելու և երկիրը խորհրդարանական մոդելի միջոցով Եվրոպայից լիակատար կախման մեջ գցելու համար: Ընդ որում, որպես կանոն, տականքի մեջ շատ ուժեղ են համերաշխությունը, ներդաշնակությունը, ի տարբերություն առողջ ուժերի, որոնք դժվարությամբ են համախմբվում:


Մենք քարոզչական և ռազմավարական մեր համալիր ջանքերով պետք է հանապազ ներկայացնենք հայի հզոր տեսակը, մեր հաղթած երկիրը և քաղաքակրթական մեր արժեքները: Չմոռանանք, որ սա տևական և չընդհատվող գործունեություն է: Այդ դեպքում օտար և հայրենական ստամբակները կդադարեցնեն իրենց վայնասունը: Մենք պետք է լինենք նախաձեռնող, հարձակողական և դրսևորենք քաղաքական կամք: Չէ՞ որ ուժն է ծնում իրավունք, և ազգերը միայն ուժով են վաստակում իրենց տեղը արևի տակ:


Ռուբեն ԶՈՒՐԻԿՅԱՆ
Պատմաբան, հրապարակախոս

Դիտվել է՝ 6901

Մեկնաբանություններ