USD484.87
EUR547.37
RUB7.30
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
 

Քեմալ Աթաթուրքի իրական ինքնությունը

Քեմալ Աթաթուրքի իրական ինքնությունը
02.02.2018 | 03:49

Կյանքից անժամանակ հեռացած, տարածաշրջանային հարցերով փորձագետ-վերլուծաբան, հրապարակախոս, մեր ժողովրդի մի ստվար հատվածի սիրուն արժանացած մտավորական Սարգիս Հացպանյանի հոգեհանգստի և հուղարկավորության ընթացքում նրա վերաբերյալ բազմաթիվ գնահատանքի խոսքեր լսեցի: Բոլորն էլ` արժանի նրան, որոնցից հատկապես մեկը ցանկանում եմ առանձնացնել` մարդ-ինստիտուտ:


Իրոք, զարմանալի իմացություն ուներ Հացպանյանը Թուրքիայում ու տարածաշրջանում 19-րդ դարի վերջին, 20-րդ դարի առաջին տասնամյակներին, ինչպես նաև Թուրքիայում մեր ժամանակներում տեղի ունեցող իրադարձությունների մասին: Նա իսկապես գիտակ անձնավորություն էր, ու դա` շնորհիվ իր փայլուն հիշողության, մեծ աշխատասիրության և ընթերցասիրության, ունեցած հարուստ և, համենայն դեպս, Հայաստանում եզակի գրականության (շատ գրքեր նրան նվիրում էին, նաև` արտերկրից, մի մասն ինքն էր գնում, նաև ընկերներից, մտերիմներից վերցնում կարդում, վերադարձնում), թուրքերենի գերազանց իմացության, Թուրքիայում և այլ երկրներում իր ունեցած լավ կապերի:
Արժևորելով ու կարևորելով լուսահոգի Հացպանյանի հրապարակային ելույթները, դասախոսությունները, որոնց մի մասին բախտ եմ ունեցել ներկա լինելու, այն բազմաթիվ նյութերը, որ «Ֆեյսբուքով» ուղարկել է ինձ, բերելով հարգանքս ու խոնարհումս նրա պայծառ հիշատակին, կատարելով նրան տված խոստումս ու խղճիս պարտքը, այս և հետագա հրապարակումներով կներկայացնեմ Սարգիս Հացպանյանի հրապարակած, փոխանցած տեղեկությունները Հայոց ցեղասպանության իրական կազմակերպիչների` սիոնիստների ու մասոնների, ցեղասպանության պատճառների, Թուրքիայի ներկայիս Հանրապետության հիմնադիր և առաջին նախագահ Մուստաֆա Քեմալի իրական ինքնության, նրա կենսագրության, նրա ու նրա ծնողների ով լինելու, ինչպես նաև հայերիս համար կարևորություն և հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ այլ իրողությունների մասին:

Իրականում ո՞վ էր Աթաթուրք (թուրքերի հայր) հորջորջված Մուստաֆա Քեմալը: Հացպանյանը փաստերով, հիմնավորված կերպով ներկայացրել է, որ նա ձևականորեն կրոնափոխ հրեա էր, սիոնիստ, մասոն, արվամոլ և հարբեցող…

Թուրքիայում կա մի օրենք՝ թիվ 5816-ը (նկար թիվ 1), որով պատժի սպառնալիքով արգելված է խոսել այս ամենի մասին: Ինչպես տեղեկացրեց տարածաշրջանային հարցերով փորձագետ-վերլուծաբանը, եթե այդ մասին մարդիկ Թուրքիայում բարձրաձայնում են, նրանց սպառնում է 1-3, 3-5, 5-7 տարվա ազատազրկում` կախված այն բանից, թե մեղադրանքը Թուրքիայի քրեական օրենսգրքի որ հոդվածով կամ հոդվածի որ մասով կառաջադրվի: 2015 թ. հոկտեմբերի 23-ին «Մուստաֆա Քեմալ» թեմայով դասախոսությամբ հանդես գալով «Նարեկացի» արվեստի միությունում, Սարգիս Հացպանյանը հավաստեց, որ եթե ինքը Մուստաֆա Քեմալի կենսագրության վերաբերյալ իր ողջ իմացածը ներկայացնի, ապա դրա համար երևի երեք անգամ ավելի մեծ ժամանակ կպահանջվի: Տարածաշրջանային հարցերով փորձագետ-վերլուծաբանը խոսում էր հանպատրաստից, գրեթե մեկ շնչով ու թեմայի այնպիսի գերազանց իմացությամբ, որը կասկած չէր թողնում, որ ունկնդիրներին նրա հայտնածն, իրոք, նյութի սոսկ մի մասն է:


Սարգիս Հացպանյանն իր այդ դասախոսությունը նվիրեց Այնթապի հայկական որբանոցից Մուստաֆա Քեմալի վերցրած, որդեգրած, այն ժամանակ հազիվ 5 տարեկան լինելու պատճառով իր ազգային ինքնությունը, այսինքն` հայությունն ապրելու հնարավորությունից ցկյանս զրկված, ուստի և ցեղասպանության զոհ Խաթուն Սեբիլջյանի հիշատակին, որին Թուրքիայի Հանրապետությունում կոչում են Սաբիհա Գյոկչեն (նկար թիվ 2):

Խաթուն Սեբիլջյանը, ինչպես տեղեկացրեց հրապարակախոսը, Թուրքիայի պատմության մեջ առաջին կին ռազմական օդաչուն է եղել: Կոստանդնուպոլսի (Ստամբուլի) երկու օդանավակայաններից մեկը` Անատոլիական հատվածում գտնվողը, կոչվում է «Սաբիհա Գյոկչեն», այն Թուրքիայի Հանրապետության ամենամեծ օդանավակայանն է: Թուրքիայում արգելված է Սաբիհա Գյոկչենի մասին տվյալներ հաղորդել, այդ պետությունում մի առանձին օրենք էլ կա այդ կապակցությամբ: Թուրքիայում, երբ յուրաքանչյուր անգամ խորհրդարանի ընտրություններ են լինում, երեք օրենք խորհրդարանի միջոցով անպայման թարմացվում է, դրանցից մեկով, որի թարմացմանը, ընդունմանը հետամուտ է լինում «Ազգային անվտանգության խորհուրդ» կոչված մարմինը (կիսազինվորական համակարգը)` Թուրքիայի Հանրապետության իրական ղեկավարը, արգելվում է Սաբիհա Գյոկչենի մասին ընդհանրապես որևէ տվյալ հաղորդել զանգվածային լրատվամիջոցներին, պատմաբաններին և այլն:
«Մուստաֆա Քեմալի ամբողջ կենսագրությունը ծայրից ծայր կեղծված է, կեղծված է ի սկզբանե, այսինքն` գրեթե չկա մի բան, չկա մի տարի, չկա մի ամիս, որը ճշգրիտ ներկայացված լինի»,- ասաց Սարգիս Հացպանյանը և քիչ հետո հավելեց, որ Թուրքիայի Հանրապետության հիմնադրումից` 1923 թվականի հոկտեմբերի 29-ից սկսած, նրա կենսագրության երևի 80 տոկոսը կեղծված է:


Իբրև թուրքերի հայր` Աթաթուրք ազգանունով հայտնի այս մարդը, Հացպանյանի հավաստմամբ, իր ամբողջ կենսագրությունը կեղծել է, և հիմա` վերջին մի քանի տարում, բացահայտվել է, որ կեղծ են նրա նույնիսկ այն լուսանկարները, որոնք արվել են իբրև թե Դարդանելում, Սաքարիայի ճակատամարտի ժամանակ, Ադանայում, Լիբիայում: Ինքը և նրանից հետո նախագահ դարձած Իսմեթ Ինոնյուն, ցավոք, ծագումով հայ, իրենց հետ նկարահանողներին վերցնելով, գնացել, մայրաքաղաք Անկարային շատ մոտ, Տիկմեն անունով թաղամասում նկարվել են: Տարբեր հագուստներ են հագել, պառկել են գետնին խրամատի մոտ և այլն, այդ ամբողջը հիմա արդեն փաստվել է, ու խայտառակություն է: Եթե չլինի այդ օրենքը` Թուրքիայում Մուստաֆա Քեմալի մասին ճշմարտությունը գրելով, նրա հիշատակը չհարգելն արգելող, շատ շատ բաներ կբացահայտվեն, ասպարեզ կգան:

Մուստաֆա Քեմալը ծնվել է 1880 կամ 1881 թվականին, այն ժամանակ Օսմանյան կայսրության տարածքում գտնվող Սալոնիկ քաղաքի կրոնափոխ հրեաների թաղամասում։ Իրականում ճիշտը, ինչպես բանախոսը փաստեց, 1880 թվականն է (նկար թիվ 3): Մայրը` Զուբեյդեն, Զուբեյդե Խանըմը, Սալոնիկի հասարակաց տան սպասարկուներից, այսինքն` մարմնավաճառներից է եղել, և Մուստաֆա Քեմալը մինչև 2-2,5 տարեկան հասակն ապրել է հասարակաց տանը, մոր հետ (նկար թիվ 4):

«Դրա մասին կա փաստ, որը մինչ օրս քեմալիստները չեն կարողանում ոչ մի կերպ հերքել»,- ասաց Սարգիս Հացպանյանը:
Քանի որ Մուստաֆա Քեմալի մայրը մարմնավաճառ է եղել, նա ծնվել է մոր հետ ինչ-որ մեկի հարաբերությունից, ուստի Թուրքիայի Հանրապետության առաջին նախագահի հայրն անհայտ է: Մուստաֆա Քեմալի ազգության կապակցությամբ կա երեք տվյալ. նրա ամենամոտ ընկերներից մեկն ասել է, որ նա սերբ է, ըստ մեկ այլ աղբյուրի, ալբանացի է, երրորդն էլ ասել է, թե մակեդոնացի է:


«Բայց երեքից ոչ մեկը,- շարունակեց բանախոսը,- չի ասել, որ թուրք է, պատկերացնու՞մ եք… Նույնիսկ զանգվածային լրատվամիջոցներում, տարբեր գրքերում ոչ մի աղբյուր չի նշում, որ նա թուրք է»:
Սարգիս Հացպանյանի տեղեկացմամբ, Հունաստանի Սալոնիկ քաղաքում այն տունը, որը ներկայացվում է որպես մի տուն, որտեղ ծնվել է Մուստաֆա Քեմալը (այժմյան հասցեն է՝ 75 Apostolou Pavlou St, Thessaloniki, Macedonia, Greece), գտնվել է մի թաղամասում (նկար թիվ 5), ուր ապրում էին սաբետայիստ դյոնմեները` կրոնափոխ եղած, ձևականորեն իսլամ ընդունած հրեաները, որոնք իրականում հրեական կաբբալիստական աղանդի հետևորդներն էին: Տարածաշրջանային հարցերով փորձագետ-վերլուծաբանի հավաստմամբ, այն թաղամասում, որտեղ սաբետայիստ դյոնմեների համայնքն էր, չէին կարող թուրքեր, այլ իսլամադավաններ, մուսուլմաններ բնակվել:

«Մուստաֆա Քեմալի կենսագրականում իբրև նրա հայր ներկայացված Ալի Ռիզա էֆենդին (նրանից ընդամենը մեկ լուսանկար կա) նրա հայրը չի եղել, և այդ մասին հենց ինքը՝ Մուստաֆա Քեմալն է խոստովանել»,- ասաց Սարգիս Հացպանյանը:

Տարածաշրջանային հարցերով փորձագետ-վերլուծաբան Սարգիս Հացպանյանի հրապարակած խիստ ուշագրավ և արժեքավոր մյուս տեղեկություններն առաջիկայում հանգամանորեն, առանձին հրապարակումների միջոցով կներկայացնենք ընթերցողներին: Այժմ միայն, բացի վերը նշվածից, ընդհանրացնելով նշենք, որ Թալեաթի, Էնվերի ու մյուսների ոճրագործությունը` հայ ժողովրդի ցեղասպանությունը շարունակած այդ ճիվաղը` Մուստաֆա Քեմալը, իրականում եղել է հրեա, մասոն, հարբեցող, պասիվ արվամոլ, անունն էլ եղել է Քամալ (նկար թիվ 6), մի անուն, որ հրեաներն ունեն: Այս ամենը Սարգիս Հացպանյանը ներկայացրեց ոչ թե մերկապարանոց հայտարարությամբ, այլ բազմաթիվ փաստերով, ֆոտոփաստերով ու հիմնավոր վերլուծությամբ:


Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 2251

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao