Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Չհաջողված նորամուտներ

Չհաջողված նորամուտներ
02.02.2018 | 05:22

Պրեմիեր լիգայում տուրի հերթական հանդիպումներն էին, իսկ Իսպանիայի, Իտալիայի, Ֆրանսիայի մարզադաշտերում փոթորկում էին գավաթային կրքերը:

ԱՆԳԼԻԱ
Դարպասապահ Չեխի գլխավորությամբ «Արսենալի» պաշտպանական գծի անհաջող խաղը հանգեցրեց նրան, որ զինագործները 1:3 հաշվով զիջեցին «Սուոնսիին», ու բնավ էլ արդարացման շեշտեր կամ «մեղմացուցիչ դեպք հանցանաց» չկան նրանում, որ պարտությունը եղել է մրցակցի դաշտում: Մրցաշարային աղյուսակում թիմը 42 միավորով մնաց վեցերորդ հորիզոնականում, սակայն դա արդեն վեց նիշով է պակաս «Տոտենհեմի» անվան դիմաց գրանցված 48-ից: Ավելացնենք, որ հանդիպմանն «Արսենալի» կազմում նորամուտն է նշել Հենրիխ Մխիթարյանը:
Սակայն պրեմիեր լիգայի առաջին վեցյակից տուրի միակ ձախողվածն «Արսենալը» չի եղել: Նրա ճակատագիրն է կիսել և «Բոռնմուտին» հյուրընկալած «Չելսին»: Ընդ որում, հյուրերը եղել են առավել քան համոզիչ` 3:0:
Հակառակ Արսեն Վենգերի ու Անտոնիո Կոնտեի սաների, տուրը հաջող է եղել «Լիվերպուլի» համար: Հյուրընկալվելիս այն երեք անպատասխան գնդակի առավելությամբ պարտության է մատնել պրեմիեր լիգայի նորեկին՝ «Հադերսֆիլդին» ու միավորներով հավասարվել «Չելսիին»` 50: Ի հաշիվ լրացուցիչ գործակիցների, Յուրգեն Կլոպի սաները երրորդ հորիզոնականից դուրս են մղել ազնվականներին:
«Լիվերպուլից» ու «Չելսիից» պոկվածությունը երեքից վեց միավորի կարող էր հասցնել «Մանչեստր Յունայթեդը» (մանկունիացիների կազմում նորամուտն է նշել Ալեքսիս Սանչեսը), սակայն նրա ճանապարհին կանգնեց «Տոտենհեմը» (2:0)` ձեռքի հետ օժանդակելով «Մանչեստր Սիթին» ավելի խորացնելու «Յունայթեդից» ունեցած կտրվածությունը: Այն արդեն հավասար է 15 միավորի: Տեսականորեն էլ դժվար է հավատալ, թե այս պահի դրությամբ 68 միավոր ունեցող «քաղաքաբնակներին» կարող է Անգլիայի առաջնությունից որևէ թիմ ձեռնոց նետել ոսկե մեդալների համար պայքարում: Ավելացնենք, որ տուրի շրջանակներում «Մանչեստր Սիթիի» զոհը եղել է «Վեստ Բրոմվիչը»` 3:0:

ԻՍՊԱՆԻԱ
Ի դեմս մադրիդյան «Ռեալ» ու «Աթլետիկո» թիմերի, «Լեգանեսն» ու «Սևիլիան» նախորդ փուլում ունեցել են ահեղ մրցակիցներ ու հաջողությամբ լուծել նրանց հարցերը` նվաճելով կիսաեզրափակչում հանդես գալու իրավունք: Լեգանեսյան մրցակցությունը ի հայտ չբերեց հաղթողին (1:1), թեպետ պատասխան խաղից առաջ, շնորհիվ մրցակցի դաշտում խփած գոլի, անդալուզցիներն ունեն որոշակի առավելություն ու նրանց միանգամայն բավարարում է և 0:0 հաշիվը: Երկրորդ դիմակայությունում ուժերը չափեցին «Բարսելոնն» ու «Վալենսիան»: Այդ հանդիպումը կայացել է երեկ ուշ երեկոյան։

ԻՏԱԼԻԱ
Իսպանիայի օրինակով այստեղ նույնպես երկրի գավաթի կիսաեզրափակչի առաջին խաղերն էին: «Ատալանտան» սեփական հարկի տակ նվազագույն հաշվով զիջել է «Յուվենտուսին», ու հիմա ողջ հույսը «ծեր սինյորայի» հարկի տակ հաջող հանդես գալն է: Նկատենք, որ տանտերերը ձեռքից բաց են թողել 100-տոկոսանոց շանս` անկարող լինելով արդյունավետ իրացնելու 11-մետրանոցը: Կիսաեզրափակիչ մյուս` «Միլան»-«Լացիո» դիմակայությունում արձանագրվել է գոլազուրկ ոչ-ոքի:

ՖՐԱՆՍԻԱ
Խաղավարտից երեսուն րոպե առաջ որոշակի լարվածություն մտավ «Ռեն»-«Պարի Սեն Ժերմեն» դիմակայությունում, ու այստեղ մեղավորը Կիլիամ Մբապեն էր, որին մրցավարը կոպիտ խաղի համար հեռացրեց խաղադաշտից: Ավելին` հյուրերի երեք գոլի առավելությունը հանդիպման ավարտին մոտ էր իսպառ չեզոքանալուն, սակայն տանտերերը չկարողացան նաև երրորդ անգամ խոցել հյուրերի դարպասը: Բոլոր դեպքերում նշենք, որ «Ռենը» հսկայական քայլ է կատարել լիգայի գավաթի կիսաեզրափակչի մասնակից դառնալով: «Պարի Սեն Ժերմենի» եզրափակչյան մրցակիցը որոշվեց «Մոնակո»-«Մոնպելիե» դիմակայությունում: Չնայած մեր հայրենակցի գլխավորած թիմի համառ դիմադրությանը` մոնեգասկները սեփական հարկի տակ տարան վստահ հաղթանակ` 2:0: Դե ինչ, տեսնենք, թե երկրի չեմպիոնի ու փոխչեմպիոնի այս մրցակցությունն ինչ ելք կունենա: Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանի բոլոր հանդիպումներում առավելությունը եղել է փարիզյան ակումբի կողմը:


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2038

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ