ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել թուլացնել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության լարվածությունը՝ հրեական պետությանը Իսլամական Հանրապետության հարվածից հետո: «Մենք կանգնած ենք անդունդի եզրին և պետք է հեռանանք այդտեղից։ Մենք պետք է սեղմենք արգելակները և միացնենք հետընթաց շարժումը»,- ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։                
 

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը հայտարարում է ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհների մրցույթ

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը հայտարարում է ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհների մրցույթ
02.02.2018 | 15:28

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը` որպես ՀՀ Նախագահի կողմից ընտրված գործընկեր կազմակերպություն, հիմք ընդունելով ՀՀ Նախագահի 2008 թվականի մայիսի 19-ի թիվ ՆՀ-118-Ն հրամանագրով հաստատված «ՀՀ Պետական բյուջեից Նախագահի աշխատակազմին հատկացված միջոցները հասարակական կազմակերպություններին որպես դրամաշնորհներ հատկացնելու մասին» կարգը, հայտարարում է դրամաշնորհային մրցույթ հետևյալ անվանակարգերով.


Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակ
1.1. Մայիսյան հերոսամարտերի պատմության ներկայացման միջոցով ՀՀ և Արցախի Հանրապետության զորամասերում ծառայող զինծառայողների ռազմահայրենասիրական ոգու բարձրացում
ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ: Հայկական և թուրքական զորքերի թվաքանակ, զենքերի և զինամթերքի տեսականի, տեղաբաշխում: Հայկական զինվորական ղեկավարության ռազմավարական մտքի առանձնահատկություններ, տարբեր ազգերի ներկայացուցիչների մասնակցություն, ճակատամարտերի հերոսների ոգեկոչում:

1.2. Մայիսյան հերոսամարտերը՝ որպես հայկական պետականության կերտման գրավական: Հաղթական ոգի Եղեռնից հետո
1.3. Մայիսյան հերոսամարտերի արտացոլումը մշակույթում

2. Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակ
2.1. Հայ հասարակական-քաղաքական միտքը հայոց պետականության վերակերտման մասին
2.2. Հայաստանի Առաջին Հանրապետության պետական գործիչներ, պետական շինարարության փորձ, գիտակրթական համակարգի ստեղծում և քաղաքական մշակույթ (խորհրդարանական համակարգ, կանանց և ազգային փոքրամասնությունների իրավահավասարություն)

3. Հայ զինվորի կերպարը մատաղ սերնդի դաստիարակության գործում

4. Էրեբունի-Երևան 2800-ամյակ

Դրամաշնորհային ծրագրի շրջանակներում ներկայացված յուրաքանչյուր անվանակարգի համար հատկացվող գումարը չի կարող գերազանցել 1 000 000 (մեկ միլիոն) ՀՀ դրամը։
Նախապատվությունը կտրվի այնպիսի ծրագրերին, որոնք պարունակում են նորարարական մոտեցումներ, գործիքներ և առավել մեծ ազդեցություն կարող են ունենալ թիրախային խմբի վրա:
Մրցույթին մասնակցելու համար մրցութային հայտը պետք է ներկայացվի 2018թ. փետրվարի 2-ից մինչև 2018-ի մարտի 2-ը, ժամը 12:00, յուրաքանչյուր աշխատանքային օր` ժամը 11:00-16:00 (ընդմիջում՝ 13:00-14:00), Հայաստանի երիտասարդական հիմնադրամի` Տերյան 74 հասցեում գտնվող գրասենյակ: Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել +374 10 56 79 22:
Հայտի, ծրագրի և ֆինանսական նախահաշվի ձևերը կարող եք ներբեռնել, ինչպես նաև այլ մանրամասներ կարող եք տեղեկանալ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի www.heh.am պաշտոնական ինտերնետային կայքից:

Դիտվել է՝ 2321

Մեկնաբանություններ