ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, պաշտոնը լքելուց առաջ, հրաժեշտի խոսքում ասել է, որ ՈՒկրաինայում խաղաղության հասնելը պարադոքսալ կերպով կախված է Կիևին մատակարարվող զենքի քանակից։ Նա նաև նշել է, որ պետք է խաղաղ բանակցություններ վարել Ռուսաստանի մասնակցությամբ, և վստահություն է հայտնել, որ ՈՒկրաինան կդառնա դաշինքի անդամ։               
 

Վարչապետի անունը թաքուն չի լինելու

 Վարչապետի անունը թաքուն չի լինելու
02.02.2018 | 15:35

Հրայր Թովմասյանը պետական-իրավական և մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահն է, մենք ՍԴ-ի հետ կապված որևէ հարց չենք քննարկել` ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով մամուլի հրապարակումներին, թե ՀՀԿ-ական պատգամավոր Հրայր Թովմասյանը դուրս է գալու կուսակցությունից, որ Սահմանադրական դատարանում պաշտոն ստանա կամ ընդգրկվի Բարձրագույն դատական խորհրդի կազմում: Շարմազանովն ասաց, որ չեն քննարկել նաև վարչապետի թեկնածուի հարցը:

«Երբ ժամանակը կգա, կքննարկենք: Թաքուն չի լինելու, հայտարարելու ենք, օրենքով սահմանված կարգով և ժամկետներով կքննարկենք ու կներկայացնենք»,- նշեց նա:

Դիտվել է՝ 1731

Մեկնաբանություններ