«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Լևոն Ալթունյանը նախագահականում

Լևոն Ալթունյանը նախագահականում
03.02.2018 | 11:30

ՀՀ նախագահի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը զեկուցել է առողջապահության ոլորտում բարեփոխումների, ոլորտի զարգացման ծրագրի, գերակա խնդիրների, ՀՀ նախագահի հանձնարարականների կատարման ընթացքի մասին։ Ներկայացնելով 2017-ին իրականացված և 2018-ին շարունակվող ծրագրերը` նախարար Ալթունյանն ընդգծել է, որ առողջապահության ոլորտի ֆինանսական վերահսկողության և թափանցիկության ապահովման, բյուջետային միջոցների ծախսման արդյունավետության բարձրացման և նոր մեխանիզմների ներդրման, վերահսկողության կատարելագործման արդյունքում խնայված միջոցներն ուղղվել են դեֆիցիտ ունեցող առողջապահական ծրագրերի ֆինանսավորմանը:


Նախարարը նշել է, որ գնման գործընթացների կենտրոնացման և նոր մեխանիզմների ներդրման արդյունքում ևս ակնկալվում է ֆինանսական միջոցների տնտեսում և բնակչության բժշկական սպասարկման բարելավում։ Խոսքը պոլիկլինիկական օղակում տրամադրվող դեղերի և պետպատվերի շրջանակում իրականացվող հիվանդանոցային ծառայությունների որակի բարձրացման, ծավալների մեծացման մասին է։ Նախարար Ալթունյանի հավաստմամբ՝ շարունակվում են սոցիալապես անապահով անձանց համար հիվանդանոցային բժշկական ծառայությունների ապահովագրական փաթեթների ապահովման ծրագրային աշխատանքները, որոնց համար հիմք է սոցիալական փաթեթի շուրջ 100 000 շահառուի համար պետության ապահովագրական փաթեթների միջոցով բժշկական օգնության արդյունքների ամփոփումը։ 2017-ի հոկտեմբերի 1-ից ներդրված ծրագրի շրջանակում, Լևոն Ալթունյանի ներկայացմամբ, ծառայություններ է մատուցվել 35800 շահառուի։ Նախարարը զեկուցել է, որ ֆինանսական միջոցների արդյունավետ օգտագործման և բժշկական ծառայությունների որակի ապահովման նպատակով Պետական առողջապահական գործակալությունում ներդրվում է դեպքերի անհատական վարման ինստիտուտ:
Առողջապահության նախարարը ներկայացրել է բժշկական ծառայությունների որակի բարելավման նպատակով կլինիկական ուղեցույցների, պացիենտի վարման գործելակարգերի և ընթացակարգերի ներդրման աշխատանքների մասին։ 2017-ին օտարերկրյա առաջադեմ փորձի հիման վրա թարգմանվել, տեղայնացվել և նախարարի հրամաններով հաստատվել են նախատեսված ավելի քան 300 փաստաթղթերը։ Սերժ Սարգսյանը առողջապահության ոլորտում շարունակվող ծրագրերից կարևորել է ռազմավարական նշանակություն ունեցող՝ Էլեկտրոնային առողջապահական համակարգի հնարավորությունների ընդլայնումը: Առողջապահության նախարարը զեկուցել է, որ շուտով կմեկնարկի համակարգում ներբեռնումներ կատարող մասնագետների ուսուցումը, որից հետո պետական բժշկական կազմակերպությունները կապահովվեն անհրաժեշտ քանակի համակարգիչներով։ Իր զեկույցում նախարարն ընդգծել է, որ հիվանդացության և մահացության ցուցանիշների բարելավման և առողջ կյանքի տևողության երկարացմանն են ուղղված 2018-ին մեկնարկած ոչ վարակիչ հիվանդությունների՝ սրտանոթային հիվանդությունների, չարորակ նորագոյացությունների, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունների դեմ պայքարի ազգային ռազմավարությունների հայեցակարգերի մշակումը։ Այդ նպատակով ստեղծվել են ներկայացուցչական հանձնաժողովներ։ Առանձին ծրագրով համակարգված աշխատանքներ են տարվում երկրում տուբերկուլյոզի վերացման ուղղությամբ։


Հանրային առողջապահական ծրագրերի հաջողության ապահովման գործում նախագահը մեծ դեր է վերապահել առողջության առաջնային պահպանման օղակի բժիշկների աշխատանքին, որի արդյունավետության բարձրացման ուղղությամբ նախարարությունն առաջիկայում համապատասխան քայլեր կձեռնարկի:

Դիտվել է՝ 990

Մեկնաբանություններ