Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

ՀՀ ԱԺ պատգամավորներն այցելել են Արցախ

ՀՀ ԱԺ պատգամավորներն այցելել են Արցախ
04.02.2018 | 04:49

Փետրվարի 2-4-ին աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում է ՀՀ ԱԺ պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահներ և ԱԺ խմբակցությունների ղեկավարներ: Փետրվարի 3-ին ՀՀ ԱԺ պատգամավորներն ԱՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահրամ Բալայանի ուղեկցությամբ այցելել են Ստեփանակերտի հուշահամալիր և ծաղիկներ խոնարհել զոհված ազատամարտիկների շիրիմներին: ԱՀ ԱԺ նիստերի դահլիճում տեղի է ունեցել երկու հանրապետությունների պատգամավորների ընդլայնված կազմով հանդիպումը: ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն Արցախի խորհրդարանի համար առանցքային է համարել Հայաստանի Ազգային ժողովի հետ տարեցտարի կատարելագործվող հարաբերությունները, հանձնաժողովների մակարդակով պարբերական հանդիպումներն ու համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նիստերը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը բարձր է գնահատել երկու հանրապետությունների խորհրդարանների փոխգործակցության մակարդակը: Նա ներկայացրել է Ղարաբաղյան շարժման 30-ամյակի կապակցությամբ միջխորհրդարանական բարեկամական կապերի ամրապնդման գործում ունեցած նշանակալի ավանդի համար Արցախի Հանրապետության Աժ նախագահ Աշոտ Ղուլյանին ՀՀ Ազգային ժողովի պատվո մեդալով պարգևատրելու մասին ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի կարգադրությունը:


Ելույթներով հանդես են եկել ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահները և խմբակցությունների ներկայացուցիչները, նրանք տեղեկացրել են մի շարք հարցերի շուրջ Հայաստանի խորհրդարանում ընթացող քննարկումների մասին: Ոլորտային հարցերի վերաբերյալ քննարկումներ տեղի են ունեցել հանձնաժողովներում:

Դիտվել է՝ 2286

Մեկնաբանություններ