Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը հանդիպում են անցկացնում Կրեմլում՝ հայտնում է ՏԱՍՍ-ը։ Երկու երկրների ղեկավարները քննարկելու են ռուս-ադրբեջանական հարաբերությունների հետագա զարգացման և տարածաշրջանային արդի խնդիրներին առնչվող առանցքային հարցեր ։ Ընթացիկ բանակցությունները տեղի են ունենում Լեռնային Ղարաբաղում ռուսաստանյան խաղաղապահ առաքելության ավարտի ֆոնին։                
 

Հենրիկ Մխիթարյանի բենեֆիսն «Արսենալում»

Հենրիկ Մխիթարյանի բենեֆիսն «Արսենալում»
04.02.2018 | 15:16

Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարի 26-րդ տուրում Լոնդոնում հյուրընկալելով Լիվերպուլի «Էվերտոն»-ին՝ «Արսենալ»-ը 5:1 հաշվով հաղթեց: Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ դուրս եկավ «Արսենալ»-ի մեկնարկային կազմում և երեք գոլային փոխանցում արեց, որոնցից մեկը` Դորտմունդի «Բորուսիա»-ից «Արսենալ» տեղափոխվելուց հետո առաջին անգամ դաշտ դուրս եկած Պիեռ-Էմերիկ Օբամեյանգին: «Արսենալ»-ից երեք գոլ խփեց Աարոն Ռեմսին (6-րդ, 19-րդ, 74-րդ րոպեներ), մեկական՝ Լորեն Կոսչիելնին (14-րդ րոպե) և Օբամեյանգը (37-րդ րոպե): «Էվերտոն»-ի կազմում միակ գոլը 64-րդ րոպեին խփեց Դոմինիկ Կալվեր-Լյուինը։


Մխիթարյանը երկրորդ խաղն անցկացրեց «Արսենալ»-ում և առաջինը՝ թիմի մեկնարկային կազմում: Հաղթանակից հետո «Արսենալ»-ը շարունակում է մնալ 6-րդ տեղում: «Ես շատ ուրախ եմ: Սա արժանի հաղթանակ էր: Մենք պետք է շարունակենք նույն կերպ, որ հաղթենք նաև մյուս խաղերում և մտածենք նոր միավորներ վաստակելու մասին: Մենք հարձակողական լավ ֆուտբոլ խաղացինք, չնայած երկրորդ խաղակեսն ավելի ծանր ստացվեց: Ինձ շատ դուր եկավ, թե ինչպես խաղաց «Արսենալը»: Կանեմ հնարավորը, որ օգնեմ թիմին հաղթանակներ տանել»,- Մխիթարյանի խոսքերն է մեջբերում «BBC»-ին:

Դիտվել է՝ 990

Մեկնաբանություններ