Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Սերժ Սարգսյանն «Իբիս Երևան Կենտրոնում» և «Գոլդեն Փելիս Բուտիկ Հոթելում»

Սերժ Սարգսյանն «Իբիս Երևան Կենտրոնում» և «Գոլդեն Փելիս Բուտիկ Հոթելում»
04.02.2018 | 15:19

Նախագահ Սերժ Սարգսյանը ծանոթացել է հյուրանոցային ոլորտի զարգացման ընթացքին: Նա այցելել է «Իբիս Երևան Կենտրոն» և «Գոլդեն Փելիս Բուտիկ Հոթել»՝ շրջել հյուրանոցային համալիրներում, ծանոթացել իրականացված ներդրումներին, ստեղծված աշխատատեղերին և առաջարկվող ծառայությունների որակին:


Ֆրանսիական «ԱկկոռՀոթելս» աշխարհահռչակ հյուրանոցային ցանցի անդամ «Իբիս» հյուրանոցը, համագործակցելով միջազգային հյուրանոցային ցանցի հետ, պատասխանատուների հավաստմամբ, բավարարում է միջազգային ամենախիստ պահանջները և հայաստանյան մեծ հյուրանոցներից է՝ 255 սենյակներով: Նախագահին տեղեկացրել են, որ 2017-ին «Իբիս Երևան Կենտրոն» հյուրանոցն ընդունել է 18 500 հյուր՝ 80 երկրից: 2018-ին ակնկալվում է այցելուների աճ 25 տոկոսով: Հյուրանոցն ունի 98 աշխատակից՝ 245 000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով: Հյուրանոցի կառուցման ընդհանուր ներդրումները 10 միլիարդ դրամ են: Հյուրանոցաշինության և զբոսաշրջության ոլորտում իր զգալի ներդրումն ունեցող «Գոլդեն Փելիս» Հյուրանոց» ՍՊԸ-ին պատկանող «Գոլդեն Փելիս Բուտիկ Հոթել» հյուրանոցում նախագահին ներկայացրել են, որ հյուրանոցը գործում է 2018-ի հունվարից` ստեղծելով 40 աշխատատեղ՝ 200 000-250 000 դրամ միջին աշխատավարձով: Ելնելով բուտիկ հյուրանոցի չափանիշներից՝ «Գոլդեն Փելիս Բուտիկ Հոթել»-ի յուրաքանչյուր սենյակ հագեցված է ոճային և ինքնատիպ կահավորմամբ, ժամանակակից հարմարություններով, մատուցվող ծառայություների բարձր որակով, հարմարավետությամբ և շքեղությամբ: «Գոլդեն Փելիս Բուտիկ Հոթել» հյուրանոցի կառուցման և կահավորման համար վարկային և այլ միջոցներից ներդրումները կազմել են 15 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:

Դիտվել է՝ 1359

Մեկնաբանություններ