«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

ԱՄՆ-ի միջուկային նոր դոկտրինը

ԱՄՆ-ի միջուկային նոր դոկտրինը
04.02.2018 | 19:55

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հրապարակել է միջուկային նոր դոկտրինը: Ռուսաստանին, Չինաստանին, Հյուսիսային Կորեային ու Իրանին նվիրված են առանձին գլուխներ: ՊՆ ներկայացուցիչների խոսքերով` ամենամեծ անհանգստությունը հարուցում են միջուկային զենքը կիրառելու հնարավորության ՌԴ հայտարարությունը և սպառազինության նոր տեսակների փորձարկումները: «Ռուսաստանն այսօր նորացնում է այդ զենքը, ինչպես ռազմավարական մյուս համակարգերը: Ավելի մեծ անհանգստություն են հարուցում Ռուսաստանի ընդունած ռազմական դոկտրինները, որ ենթադրում են հաջողություն միջուկային ներուժի հաշվին»` նշված է փաստաթղթում: «Սա պատասխանն է ռուսական ներուժի զարգացմանը, նրանց ռազմավարության ու դոկտրինի բնույթին»` հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մետիսը նախաբանում: ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովն արդեն պատասխանել է, որ նոր դոկտրինը պետք է «արդարացնելու համար ԱՄՆ ռազմական ծախսերի մեծացումը, միջուկային ներուժի հզորացումը, ամերիկացիները նորից ի դեմս ՌԴ-ի գտան սարսափազդուին: Մենք հասկանում ենք, որ դրա հետևում վիթխարի միջոցներ ներդնելու ցանկությունն է ռազմարդյունաբերական համալիրում, մենք հասկանում ենք, որ տրիլիոն դոլարներ կան դրա հետևում»:


Պենտագոնը և պետդեպարտամենտը մեղադրել են Ռուսաստանին պայմանավորվածությունների ու սպառազինության վերահսկման պարտավորությունների խախտումների մեջ: Նրանց խոսքով` ՌԴ-ի խախտումներից ամենաէականը միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման պայմանագրի խախտումն է: «Ռուսաստանը մեծացրել է իր միջուկային ներուժը: Մենք չենք ցանկանում Ռուսաստանը դիտարկել իբրև թշնամի, մենք ուզում ենք կայուն հարաբերություններ, բայց Ռուսաստանը մի քանի անգամ խախտել է միջազգային պայմանավորվածությունների որոշ դրույթներ, հատկապես` ՆԱՏՕ-ի անդամ երկրների նկատմամբ»` հայտարարեց պետդեպարտամենտի ներկայացուցիչը:
«Մենք շատ ենք խոսում ռուսների հետ, մենք շարունակում ենք երկխոսությունը և գործընկերային հարաբերությունների շարունակման հույս ունենք»` ընդգծել է նա: ԱՄՆ պաշտպանության փոխնախարար Պատրիկ Շենահանը նկատել է` եթե Ռուսաստանն օգտագործում է միջուկային զենքը ՆԱՏՕ-ի անդամ և ԱՄՆ գործընկեր երկրի դեմ, նույնիսկ այդ դեպքում մեխանիկական պատասխան չի լինի: ԱՄՆ-ն ուսումնասիրելու է յուրաքանչյուր առանձին դեպք և շատ լուրջ է վերաբերվում ՆԱՏՕ-ի կանոնադրության 5-րդ կետին: ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովը հերքել է ԱՄՆ իշխանությունների մեղադրանքները. «Ամերիկացիները սկսել են ասել, որ մենք իբր չենք կատարում պարտավորությունները: Ես հստակ ու միանշանակ հայտարարում եմ, որ մենք պատասխանատու ենք վերաբերվում միջազգային պայմանագրերի բոլոր պարտավորություններին: Եվ հստակ կատարում ենք»:
«ԱՄՆ-ը և Ռուսաստանը անցյալում աջակցում էին ռազմավարական երկխոսությանը և զսպում էին մրցակցությունը միջուկային ոլորտում ու նվազեցնում միջուկային վտանգը: Ռուսաստանի ձեռնարկած գործողությունների պատճառով, ինչպես Ղրիմի օկուպացիան, կառուցողական համագործակցության հնարավորությունները շատ ավելի սահմանափակ են դարձել»` արձանագրված է դոկտրինում: «Ռուսաստանի վերջին հայտարարությունները միջուկային զենքի կիրառման ձևավորվող դոկտրինի վերաբերյալ կարելի է գնահատել իբրև միջուկային շեմի իջեցում Մոսկվայի կողմից, որից հետո կարելի է առաջինը միջուկային զենք կիրառել: Ստիպել Ռուսաստանին իր պատրանքներից հրաժարվելը առաջնահերթ կարևորության ռազմավարական խնդիր է»` նշված է փաստաթղթում: Ռուսաստանը, ինչպես հայտարարում են ամերիկացիները, հրաժարվում է բազմաթիվ համաձայնագրերով նախատեսված իր պարտավորություններից կամ խուսափում է դրանց կատարումից:


Մոսկվան դիմակայում է Հարձակողական ռազմավարական զենքերի կրճատման նպատակով բանակցությունների հերթական փուլը կազմակերպելու ԱՄՆ ջանքերին և հրաժարվում է ոչռազմավարական միջուկային ուժերը կրճատելու Վաշինգտոնի առաջարկից: Ռազմավարական զինատեսակների կրճատման պայմանագրի ժամկետը լրանում է 2021-ի փետրվարին: Պայմանագիրը կարող է երկարացվել ևս 5 տարով, եթե պայմանավորվածությունը կայանա: «ԱՄՆ-ը շարունակում է ձգտել անվտանգության քաղաքական պայմանների ու ռեժիմի, որ թույլ կտա միջուկային զենքի հետագա կրճատում»` նշված է փաստաթղթում:
«Միջուկային զսպման ընդլայնումը շարունակում է լինել չտարածման ջանքերի հիմնաքար ԱՄՆ-ի համար»` ընդգծվում է ԱՄՆ-ի նոր միջուկային դոկտրինում:
ВВС


Հ.Գ. Ո՞վ է ճիշտը փոխադարձ մեղադրանքների մեջ: Փաստ է, որ կա անվստահություն և սպառազինության մրցավազքով միմյանց նկատմամբ գերակայություն հաստատելու ու ֆինանսական կարողությունը մեծացնելու ցանկություն: Ե՞րբ կլինի և ընդհանրապես կլինի՞ շփման կետ, որտեղ ԱՄՆ-ն ու ՌԴ-ն կդադարեն մեծացնել ու նորացնել միջուկային զինանոցը և կսկսեն զինաթափվել: Իրականում անհեթեթ է միմյանց 1, թե 2-3-4-5 անգամ կարող են ոչնչացնել:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2126

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ