Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

ՄՕԿ-ը մերժեց ռուսաստանցի 15 մարզիկների

ՄՕԿ-ը մերժեց ռուսաստանցի 15 մարզիկների
05.02.2018 | 12:09

Միջազգային օլիմպիական կոմիտեն մերժել է ռուսաստանցի 15 մարզիկների մասնակցությունը Հարավային Կորեայում կայանալիք Ձմեռային օլիմպիական խաղերին: Նրանք այն 28 ռուսաստանցիներից էին, ում համար Լոզանի Սպորտի հարցերով արբիտրաժային դատարանը փետրվարի 1-ին չեղարկել էր Միջազգային օլիմպիական կոմիտեի սահմանած ցմահ արգելքը:

ՌԴ օլիմպիական կոմիտեն դիմել էր Ձմեռային օլիմպիական խաղերին 28 մարզիկների մասնակցությունը թույլատրելու խնդրանքով:

Դիտվել է՝ 913

Մեկնաբանություններ