USD484.70
EUR553.96
RUB7.38
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
Mariam Merabova in Armenia
 

Ի՜նչ կարող է անել հրեական ծիսական թասակը

Ի՜նչ կարող է անել հրեական ծիսական թասակը
06.02.2018 | 12:36

Միշտ էլ ապշեցնում է անգամ չնչին միջադեպը միտումնավոր` հօգուտ իրենց ուռճացնելու և խոշոր սկանդալի վերածելու հրեաների բացառիկ ընդունակությունը, որ կարելի է նույնիսկ քաղաքական խորամիտ արվեստ համարել: Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետհամալսարանի հրեա ուսանող Լևի Բորոդան քննության է գալիս հրեական ծիսական թասակով` կիպայով: Դասախոսը` ռուս ճանաչված գիտնական, ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Վյաչեսլավ Բաբուրինը, ուսանողից պահանջում է հանել թասակը կամ լքել լսարանը: Բանն այն է, որ համալսարանի ներքին կանոնադրությամբ արգելվում է կրթական հաստատության ներսում գտնվել վերնազգեստով ու գլխարկով: Նույնիսկ ավանդապահ մուսուլման ուսանողուհիները քննությունը հանձնում են՝ հանելով գլխաշորը: Եվ հարգված բուհում այդ հողի վրա ոչ մի կոնֆլիկտ երբեք չի եղել:

Ի դեպ, նման կարգուկանոն գոյություն ունի նաև մոսկովյան շատ այլ բուհերում: Այնպես որ, Բաբուրինի պահանջի մեջ «հակաօրինական» ոչինչ չի եղել:
Բայց այստեղ խոսքը վերաբերում է հրեային: Լևին ոչ միայն չի կատարում դասախոսի պարզ պահանջը, այլև մեծ աղմուկ է բարձրացնում սկզբում ռեկտորատում, հետո էլ սոցցանցերում ու լրատվամիջոցներում: Նրա գործողություններին հզոր լիցք է հաղորդում այն հանգամանքը, որ Լևին ոչ ավելի, ոչ պակաս Ռուսաստանի հրեական համայնքների դաշնության նախագահ Ալեքսանդր Բորոդայի որդին է: Ինչպե՜ս կարող է ոմն մի ռուս վիրավորել Աստծո ընտրյալ ազգի ջահել ներկայացուցչին, այն էլ` ԱՄՆ-ի քաղաքացի: Բանը շատ արագ հասավ «դիվանբաշուն»: Ռուսաստանի հրեական կոնգրեսի ղեկավար Յուրի Կանները երևույթն անմիջապես որակեց որպես անտիսեմիտիզմի դրսևորում. «Համալսարանի պրոֆեսորը չէր կարող չիմանալ, որ երմոլկան` կիպան ծիսական թասակ է: Իսկ եթե չգիտե, ապա ուրեմն նա պետք է փողոցներ մաքրի, և ոչ թե լինի համալսարանի պրոֆեսոր»: Այսինքն, կարելի է ցանկացած հարցում անսեթևեթ անարգել ու պախարակել ռուս մարդուն նրա իսկ հայրենիքում: Կասկած չկա, որ ոչ մի խոսակցություն անգամ չէր ծավալվի, եթե նմանատիպ որևէ միջադեպ տեղի ունենար, ասենք, բնիկ թաթարի, յակուտի, դաղստանցու, բուրյաթի, կալմիկի հետ:


Իսկ ի՞նչ տեղի ունեցավ լրատվամիջոցներում: Դե, հայտնի է, թե ովքեր են տնօրինում Ռուսաստանում այդ ոլորտը, հատկապես նրա լիբերալ հատվածը: Ի՜նչ հրեշավոր մեղքերի մեջ չմեղադրվեց խեղճ ռուս պրոֆեսորը` սահմանափակ հրեատյաց, բարոյազուրկ ստահակ, տգետ էակ, խավարամիտ, ֆաշիստ, նացիստ և այլն, և այլն: Ռուսաստանն անվերապահ հայտարարվեց հակասեմիտական երկիր: Կտրական կոչեր հնչեցին ոչ միայն Բաբուրինին հեռացնելու համալսարանից, այլև քրեական գործ հարուցելու, ազգամիջյան երկպառակություն հրահրելու հոդվածով` պրոֆեսորին ազատազրկելու իրական հեռանկարով: Բացառվում է, օրինակ, որ որևէ ռուսաստանաբնակ հայ իրեն թույլ տա նման հակառուսական աղմուկ բարձրացնել ինչ-որ դատարկ միջադեպի պատճառով: Ռուսներին հատկապես համբերությունից հանում է հրեաների կողմից իրենց երկիրը հակասեմիտական համարելու պարագան, նաև այս կոնկրետ դեպքում: «Լսեք,- խռովահույզ շարունակում է ճչալ «Զավտրան»,- տվեք համանման մեկ այլ հակասեմիտական երկրի անուն, որտեղ հրեական էթնիկական խմբի ներկայացուցիչները ամենաբարձր պաշտոնները գրավեն և նախագահական աշխատակազմում, և կառավարությունում, և նահանգապետական ու պատգամավորական կորպուսներում: Իսկ բիզնեսի և մշակույթի ասպարեզում նրանք ամենաբարձր դիրքերն են գրավում բոլորի, այդ թվում՝ ռուսների համեմատ»:


Իր նախագահական կարիերայի սկզբում Վլադիմիր Պուտինը իրոք բառացիորեն ջախջախեց հրեական օլիգարխիան: Սակայն այն ժամանակ կոնկրետ հարց էր դրված, թե ով պիտի կառավարի Ռուսաստանը` Պուտինն ի՞նքը, թե՞ Բերեզովսկին ու նրա նմանները: Բայց դրանից հետո Վլադիմիր Վլադիմիրովիչը իսկապես բարեհաճ է եղել իր երկրի հրեաների նկատմամբ: Ավելին, ժամանակ առ ժամանակ վերջիններս մատնանշում են ռուսաց ղեկավարի… հրեական արմատները: Այդպե՞ս է իրականում, թե՞ ոչ, դա արդեն նշանակություն չունի:
Վերադառնալով «Լևիական» սկանդալին, նշենք, որ նման պարագաներում հրեաները որևէ երկրի, թե աշխարհի մակարդակով բավական հաճախ, նույնիսկ նման հարցերում, հասնում են իրենց ուզածին: Չի կարելի բացառել, որ բարձրացած աղմուկի ֆոնին պրոֆեսոր Բաբուրինին հեռացնեն աշխատանքից: Նման նախադեպեր եղել են Ռուսաստանում: Ստացվում է, որ հրեական թասակը օրենքից էլ բարձր է: Մնում է միայն ցավով արձանագրել, որ հրեաների` իրենց բազմապիսի ազգային շահերի պաշտպանության եզակի կարողության համեմատ մենք պարզապես նաիվ ազգ ենք:

Ռուբեն ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Մոսկվա

Դիտվել է՝ 4424

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao